Բաժին. Բիզնես

COMEDY CLUB PRODUCTION-Ն ԱՐԴԵՆ ՈՒՆԻ ՆՈՐ ԽՈՇՈՐ ԲԱԺՆԵՏԵՐ

ТНТ հոլդինգը, որը հանդիսանում է «Գազպրոմ-մեդիա» ընկերությունների խմբի մաս, դարձել է Comedy Club Production (CCP) ընկերության խոշոր բաժնետերն` իր ձեռքում կենտրոնացնելով CCP-ի բաժնետոմսերի շուրջ 75%-ը: Ռուսական աղբյուրների փոխանցմամբ` գործարքի արդյունքում ТНТ-ն ձեռք է բերել նաև Comedy Club Production-ի կողմից մինչ այս արտադրված բոլոր ծրագրերի տնօրինման, ինչպես նաև նոր ծրագրերի թողարկման երկարաժամկետ պայմանագրերի իրականացման իրավունքը: Comedy Club Production-ի հիմնադիր և գլխավոր պրոդյուսեր Արթուր Ջանիբեկյանն այս գործարքի վերաբերյալ նշել է, որ դրա արդյունքում CCP-ն ու ТНТ հոլդինգը մուտք են գործում համագործակցության նոր փուլ:

Նշենք, որ գործարքի արժեքը պաշտոնապես չի հրապարակվում, սակայն որոշ աղբյուրների պնդմամբ` ТНТ-ն Comedy Club Production-ի վերահսկիչ փաթեթի համար վճարել է շուրջ 250 մլն դոլար: Ստացվում է, որ Comedy Club Production-ի ընդհանուր արժեքը գնահատվել է ավելի քան 450 մլն դոլար:

Սինգապուրյան գրանցում ունեցող Comedy Club Production-ը ռուսական ТНТ ժամանցային հեռուստաալիքի հիմնական «արտադրողն է»:
Share