Բաժին. Բիզնես

ՃԳՆԱԺԱՄՆ ՈՒ ԹԱՆԿ ԲՐԵՆԴՆԵՐԸ

ճոխությունն ու շքեղությունը ճգնաժամի դեմ «անպարտելի» են: Ամբողջ աշխարհում թանկ բրենդների, շքեղության ապրանքների ու թանկարժեք իրերի նկատմամբ պահանջարկը շարունակում է աճել: 2011 թվականը, որը եվրոպական երկրների, մասնավորապես նաև Իսպանիայի տնտեսության համար անկումային տարի էր, էլիտար բրենդների համար եկամտաբեր էր: Այսպես, 2011 թվականին, նախորդ տարվա համեմատությամբ, միայն իսպանական Մադրիդ և Բարսելոնա քաղաքների բրենդային խանութներում վաճառքի ծավալներն աճել են շուրջ 25%-ով: Հատկանշական է, որ այդ աճն առավելապես ապահովել են Իսպանիա ժամանած չինացի ու ռուս զբոսաշրջիկները:

Նշենք, որ ներկայումս ամբողջ աշխարհում շքեղության ու ճոխության ապրանքների վաճառքի ծավալների շուրջ 20%-ը բաժին է ընկնում Չինաստանին:

Share