Բաժին. Բիզնես

ԱՍԿԵ Գրուպ. Սա սեյսմիկ անվտանգության խնդիր է

ԱՍԿԵ Գրուպ բաց բաժնետիրական ընկերությունը, որը պողպատաձուլական ոլորտում գործունեություն է ծավալում ավելի քան 10 տարի և հայտնի է բարձրորակ պողպատե ամրանների արտադրությամբ, ահազանգում է շուկայում առկա կեղծիքի մասին։ Մասնավորապես, հայտնվել է արտադրող, որն իր ամրանային ձողերի վրա սեփական անվան փոխարեն ապօրինաբար մակնշել է ԱՍԿԵ Գրուպ Ընկերության կրճատ անվանումը՝ «ASCE»-ն։

Share