Բաժին. Բիզնես

Անգինները կամ ավտոմեքենաներ, որոնք արտադրվել են մեկ օրինակով

Ներկայացնում ենք 5 մեքենա, որոնք արտադրվել են մեկական օրինակով, և որոնք ըստ էության անգին են։

Maybach Exelero

Գերմանական Fulda ընկերություն ավտոդողերի Carat Exelero շարքը փորձարկելու համար Daimler AG ավտոկոնցեռնին պատվիրեց թողարկել Maybach-ի հատուկ մեքենա՝ մեկ օրինակով։ Թողարկված մեքենան անվանվել է Maybach Exelero։

Մոդելը բավական մեծ է ստացվել՝ 5.8 մետր երկարություն, շարժիչը՝ V12, 700 ձիաուժ։ Առավելագույն արագությունը՝ 350 կմ/ժ, իսկ 100 կմ/ժ արագության մեքենան հասնում է 4.4 վայրկյանում։ Մեքենայի քաշը 2660 կգ է։ Երևի արդեն գուշակեցիք, որ մեքենայի անվադողերը Carat Exelero շարքից էին։

Bugatti La Voiture Noire

Bugatti-ի ցանկացած մեքենա գլուգործող է, սակայն La Voiture Noire միակ օրինակով արտադրված մեքենան առանձնանում է դրանց շարքում։ Մեքենան իր վրա կրում է Bugatti 57 SC Atlantic դասական մոդելի ազդեցությունը։

Մեքենայի հիմքում Chiron մոդելն է, շարժիչը՝ W16, 8 լիտր ծավալով և 1,500 ձիաուժ հզորությամբ։ Մեքենան պատվիրատուին արժեցել է 11 մլն եվրո։

Aston Martin Victor

Aston Martin Victor միակ օրինակով մոդելը հակասական զգացմունքներ է առաջացնում, ոմանց համար այն գլուխգործոց է, ոմանք էլ այն անճոռնի են համարում։ Victor մոդելը հարգանքի տուրք է Aston Martin V8 Vantage 1977−1989 մոդելի և Մալքոլմ Վիկտոր Գոնթլետի հիշատակի, ով 20-րդ դարի 80-ական թվականներին ընկերությունը դուրս բերեց ճգնաժամից։

Մեքենայի շարժիչը հզորացվել է մինչև 847 ձիաուժ, ծավալը 7.3 լիտր է։ Փոխանցման տուփը 6 աստիճան է՝ մեխանիկական։

Ferrari SP38

Միակ օրինակով Ferrari-ներ թողարկվել են շատ ընկերությունների հետ համագործակցությամբ՝ Pininfarina, Zagato, Carrozzeria Touring, Vignale ր այլն։ Ferrari-ին ինքնին One-Off ծրագրի շրջանակներում թողարկել է մի շարք մեքենաներ։ Ferrari SP38 մոդելը պատրաստվել է անհայտ հաճախորդի համար՝ 488 GTB մոդելի հիմքի վրա։

Մեքենան զինված է 3.9 լիտր ծավալով և 670 ձիաուժ հզորությամբ V8 շարժիչով և յոթ աստիճան ունեցող ավտոմատ փոխանցման տուփ։

Ferrari P80/C

Ferrari P80/C արտադրվել և պատվիրատուին է տրվել 2019թ.-ին։ Մեքենայի արտադրությունը տևել է 4 տարի։ Հիմքում ընկած է 488 GT3 մոդելը, որի արտաքին տեքսն ամբողջությամբ փոխվել է։

Share