Բաժին. Բիզնես

BBC. ԿԵՍ ՄԼՆ ԴՈԼԱՐ` ՄԱՍՆԱՎՈՐ ԽՈՒԶԱՐԿՈՒՆԵՐԻՆ

Բրիտանական BBC կորպորացիան վերջին 6 տարիների ընթացքում մասնավոր խուզարկուների ծառայությունների վրա ծախսել է շուրջ 480 հազար դոլար: Ընդհանուր առմամբ, 2005 թվականի հունվարից 2011 թվականի հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում կորպորացիայի աշխատակիցները մասնավոր խուզարկուների օգնությանն են դիմել 232 անգամ: Ինչպես հաղորդում են բրիտանական լրատվամիջոցները` նման տվյալներ հրապարակել է BBC-ի գլխավոր տնօրեն Մարկ Թոմսոնը:
Ըստ ներկայացված տվյալների` միայն BBC News լրատվական նախագիծն այս տարիների ընթացքում մասնավոր խուզարկուների ծառայություններից օգտվել է 43 անգամ` ծախսելով 271.6 հազար դոլար:  Ինչպես պարզաբանել է Մարկ Թոմսոնը` BBC-ն դիմել է մասնավոր խուզարկուների օգնությանը` նպատակ ունենալով ապահովել սեփական աշխատակիցների անվտանգությունը:
Share