Բաժին. Բիզնես

«Ցելսիուս» ընկերությունը ներկայացրել է Midea համաշխարհային բրենդի նոր արտադրանքը

Երևանում տեղի է ունեցել Midea ընկերության HVAC համակարգերի պաշտոնական ներկայացուցիչ «Ցելսիուս» ընկերության կողմից կազմակերպված «MBT ռազմավարական գործընկերներ» միջազգային մասնագիտական համաժողովը, որի ընթացքում օդափոխման, հովացման և ջեռուցման համակարգեր ներկայացնող տեղական և արտասահմանյան տարբեր ընկերությունների ներկայացուցիչներ քննարկել են ոլորտի նորարարություններն ու մարտահրավերները։

Խոսքը՝ նոր սերնդի VRF համակարգի մասին է: Midea համաշխարհային բրենդի օդափոխման, հովացման և ջեռուցման համակարգերի պաշտոնական ներկայացուցիչ «Ցելսիուս» ընկերությունից վստահեցնում են՝ համակարգը շատ արդյունավետ է, մատչելի է խնայող: Մինչև -25 աստիճանի դեպքում լիարժեք ջեռուցում է ապահովում, մինչև +45 աստիջանի դեպքում լիարժեք հովացում:

Share