Բաժին. Բիզնես

Pro Decor. Մենք ստեղծում ենք երևակայություն` թեմատիկ դեկորներ, 3D դեկորատիվ քանդակներ, պրոմո տաղավարներ, ստենդեր

Հիշո՞ւմ եք հյուսիսային պողոտայում Coca-Cola ընկերության արջուկներին, կամ Մանկական Եվրատեսիլ 2022-ի հեքիաթային դեկորացիաները, որոնք զարդարել էին հրապարակը, ամանորին ու գարնանը եթե եղել եք Rio Mall-ում, Yerevan Mall-ում վստահ տպավորվել եք դեկորացիաներով: Այս ամենը Pro Decor ընկերության ճանաչելի ձեռագիրն է՝ տպավորվով, հիշվող, զգացողություններ առաջացնող դեկորացիաներ, որոնք մեր միջավայրը դարձնում են գեղեցիկ և հետաքրքիր:

«Մենք ստեղծում ենք երևակայություն»,- այս կարգախոսով առաջնորդվելով Pro Decor ընկերությունը արդեն մեկ տասնամյակ ստեղծում է թեմատիկ դեկորներ, 3D դեկորատիվ քանդակներ, էքսպո և պրոմո տաղավարներ, վաճառքի տաղավարներ և ստենդեր, թատերական բեմահարթակներ, արտաքին գովազդ, գովազդային նյութեր և այն ամենը, ինչ թույլ է տալիս երևակայել:

Ընկերությունը հիմնադրվել է 2013 թվականին և ստեղծման առաջին օրվանից մինչ հիմա շարունակական ձևով զարգանում է, կատարելագործելով և՛ արտադրատեսականին, և՛ մասնագիտական հմտությունները, և՛ սարքավորումները:

Այս տարիների ընթացքում այն ձևավորել է իր ինքնուրույն ձեռագիրը, և յուրաքանչյուր վայրում Pro Decor ընկերության արտադրանքը ճանաչելի է ու հիշվող:

Որակն ու պրոֆեսիոնալիզը ընկերության վարած քաղաքականության մեջ եղել են առաջնահերթություններ: Pro Decor – ում յուրաքանչյուր մասնագետ՝ լինի նա գովազդի մասնագետ, դիզայներ, զոդող վարպետ թե քանդակագործ իր ոլորտում լավագույն մասնագետներից է: Իր գործունեության տաս տարիների ընթացքում ընկերությունը իրականացրել է բազում հաջողված նախագծեր, որոշ դեպքերում ներկայացնելով նորարարություններ:

Pro Decor ընկերությունում խորոպես համոզված են, որ նա ով գիտի և անցել է հաջողության ճանապարհով կարող է նաև ուղորդել ուրիշներին, այսպես է ընկերությունը մոտենում իր յուրաքանչյուր հաճախորդին:

Share