Բաժին. Բիզնես

TOON EXPO 2023. մեկնարկել է անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի միջազգային ամենամեծ և մասշտաբային ցուցահանդեսը

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի միջազգային ամենամեծ և մասշտաբային ցուցահանդեսը։ TOON EXPO 2023-ը մեկ հարկի տակ է հավաքել փորձառու և հուսալի ընկերությունների, որոնք կօգնեն ձեզ գտնել, գնել ու կահավորել ձեր երազանքների տունը և ոչ միայն։ Արդեն 2-րդ տարին անընդմեջ Հայաստանում այս մեծամասշտաբ ցուցահանդեսը կազմակերպում է Big Projects ընկերությունը։

Նախորդ տարի էքսպոյի շրջանակում 3 օրվա ընթացքում ամրագրվել ու վաճառվել է ավելի քան 1000 բնակարան։ Այս տարի մասնակիցները կանխատեսում են ավելի մեծ հաջողություն։ TOON EXPO 2023-ին գործում են անշարժ գույքի, կառուցապատման և հարակից 12 ոլորտները ներկայացնող ընկերությունների շուրջ 100 տաղավարներ:

Մասնակից ընկերությունների աշխարհագրությունն էլ Հայաստանով չի սահմանափակվում. միացել են Ռուսաստանը, Վրաստանը, Գերմանիան: Ներկայացված բոլոր ընկերությունները հանդես են գալիս լավագույն առաջարկներով, որոնք կգործեն միայն էքսպոյի շրջանակում մինչև ապրիլի 2-ը ներառյալ։

Հիշեցնենք՝ TOON EXPO 2023-ը կշարունակվի նաև ապրիլի 1ին և 2ին՝ 12։00-ից մինչև 20։00-ն։ Այնպես որ այցելեք, ծանոթացեք ու օգտվեք բացառիկ առաջարկներից:

Share