2022թ. IV եռամսյակում ՀՀ բջջային օպերատորների շարժական բջջային կապից ստացված գործառնական եկամուտները կազմել են 23.74 մլրդ դրամ։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 2.54 մլրդ դրամով կամ 11.96%-ով։
Մասնավորապես, Viva-MTS-ի եկամուտներն աճել են 801.8 մլն դրամով կամ 6.43%-ով և կազմել 13.275 մլրդ դրամ։ Team Telecom-ի (նախկինում՝ Beeline) եկամուտներն աճել են 567.6 մլն դրամով կամ 12.44%-ով և կազմել 5.13 մլրդ դրամ, իսկ Ucom-ի եկամուտներն աճել են 1.17 մլրդ դրամով կամ 27.97%-ով և կազմել 5.34 մլրդ դրամ։
Նշված ժամանակահատվածում Viva-MTS-ի գործառնական ծախսերը կազմել են 6.963 մլրդ դրամ։ Գործառնական շահույթը, մինչև հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիայի հաշվարկումը՝ 6.312 մլրդ դրամ, իսկ հիմնական միջոցների մաշվածություն և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիան՝ 2.773 մլրդ դրամ։
Team Telecom-ի գործառնական ծախսերը կազմել են 3.618 մլրդ դրամ։ Գործառնական շահույթը, մինչև հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիայի հաշվարկումը՝ 1.512 մլրդ դրամ, իսկ հիմնական միջոցների մաշվածություն և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիան՝ 0.988 մլրդ դրամ։
Ucom-ի գործառնական ծախսերը կազմել են 3.44 մլրդ դրամ։ Գործառնական շահույթը, մինչև հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիայի հաշվարկումը՝ 1.896 մլրդ դրամ, իսկ հիմնական միջոցների մաշվածություն և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիան՝ 1.993 մլրդ դրամ։