Բաժին. Բիզնես

TIFFANY-Ի ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ

Զարդերի և ճոխության բացառիկ ապրանքների արտադրության ոլորտում համաշխարհային առաջատար ամերիկյան Tiffany & Co. ընկերությունն ամփոփել է 2011-2012 ֆինանսական տարվա իր գործունեության արդյունքները: Ամփոփ հաշվետվության համաձայն` հաշվետու տարում ընկերության ապահոված զուտ շահույթն աճել է 19.2%-ով և կազմել 439 մլն ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, ընկերության տարեկան վաճառքի ծավալներն աճել են 18%-ով և կազմել 3.6 մլրդ ԱՄՆ դոլար:

Նշենք նաև, որ հաշվետու ֆինանսական տարվա միայն չորրորդ եռամսյակում Tiffany-ն ապահովել է 178.3 մլն ԱՄՆ դոլարի զուտ շահույթ:

Ինչպես պարզաբանել են ընկերության ներկայացուցիչները` 2011-2012 ֆինանսական տարում Tiffany-ն ապահովել է լավ ցուցանիշներ` առավելապես շնորհիվ ասիական և ամերիկյան շուկաներում ընկերության արտադրանքի նկատմամբ պահանջարկի կայուն աճով:

Ընթացիկ ֆինանսական տարվա համար Tiffany-ն նախատեսում է բացել ևս 24 խանութ, որոնցից 9-ը` ամերիկյան մայրցամաքում, 7-ը` Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, 5-ը` ԱՄԷ-ում, 3-ը` Եվրոպայում: Ներկայումս ամբողջ աշխարհում ընկերությունն ունի 247 բրենդային խանութ:

Tiffany & Co. ընկերությունը հիմնադրվել է 1837 թվականին:

Share