Բիզնես

ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է ֆինանսական և IT ընկերությունների միջև «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» մրցաշարին

Երևանում ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ տեղի ունեցավ «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ», խաղի առաջնությունը,որին մասնակցում էին թիմեր բանկային և IT ոլորտներից: Ստացված բոլոր դրամական մրցանակները ծրագրի մասնակիցները և կազմակերպիչներընվիրաբերել են բարեգործական հիմնադրամին՝ քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանհամար:

«Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» մրցաշարին մասնակցեցինընդհանուր 9 թիմ, այդ թվում, ՎՏԲ-Հայաստան Բանկը: Խաղն անցկացվեց երկու փուլով, որոնցից յուրաքանչյուրում առաջարկվել է պատասխանել 15 հարցի։ Բարեգործական առաջնության արդյունքներովորոշվեցին հաղթողներ«Լավագույն թիմ», «Լավագույն խաղացող», «Լավագույն պատասխան» և «Լավագույն հարց» անվանակարգերում։

«Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում մենք հատկապես կարևորում ենք բարեգործական գործունեությունը՝ մասնակցելով տարաբնույթ ծրագրերի։ Մեզ համար ամենակարևորն այն է, որ այս նախագիծը հնարավորություն է ընձեռում օգնել երեխաներին, ովքեր աջակցության կարիք ունեն։ Իսկ խաղի մասնակիցների համար սա գիտելիքները ստուգելու հիանալի հնարավորություն է՝պատասխանը փնտրելու համար տրված սեղմ ժամանակի պայմաններում», – նշում է ՎՏԲ-Հայաստան ԲանկիԱնձնակազմի կառավարման վարչությանպետ Արտյոմ Ղուկասյանը։

Այս տարի ՎՏԲ-Հայաստան Բանկն ակտիվորեն մասնակցում է նաևերկրում իրականացվող բնապահպանական ծրագրերին։ Բանկը մասնակցում էՀայկական դրամի 30-ամյակի առթիվ՝Լոռու մարզի Ջրաշեն և Ուրասար համայնքներում  50 հա նոր անտառիհիմնման նախագծին։ Անտառատունկն իրականացվելու է փուլերով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Share