Բաժին. Բիզնես

Լավագույն հնարավորությունը՝ լավագույն գործատուից. InKompass

Ֆիլիպ Մորրիս Արմենիա ընկերությունը և PMI Science գիտահետազոտական կենտրոնը հայտարարում են INKOMPASS վարձատրվող փորձնակության ծրագրի 2023թ մեկնարկի մասին։

INKOMPASS-ը եզակի փորձնակության ծրագիր է, որը հնարավորություն կտա բացահայտել Ձեզ՝ նոր փորձությունների ու մշակութային բազմազանության միջոցով։  Բուհերի ավարտական կուրսի ուսանողները կամ վերջին 4 տարվա ընթացքում համալսարանն ավարտած շրջանավարտները, ովքեր տիրապետում են անգլերեն լեզվին, ցանկանում են սովորել ու զարգանալ, կարող են դիմել այս ծրագրին։

Ընտրություն կատարելիս՝ ընկերությունը հիմնվում է մասնակցի հետաքրքրության և մոտիվացիայի, նվիրվածության և աշխատանքային փորձ ձեռք բերելու ցանկության վրա:

Այս տարի դիմորդները կարող են ծրագրին մասնակցության դիմումներ լրացնել հետևյալ բնագավառներում՝

  • Մարքեթինգ
  • Վաճառք
  • Նորարարությունների կառավարում
  • Տվյալագիտություն
  • Նախագծերի կառավարում
  • Տվյալների վերլուծություն
  • Տեղեկատվական համակարգեր
  • Վիճակագրություն
  • Տվյալների վերլուծություն

INKOMPASS փորձնակության վարձատրվող ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս․թ․ հունիսի 18-ը ներառյալ ներկայացնել առցանց հայտ սեղմելով այստեղ։

Պահանջներին համապատասխանող մասնակիցները կհրավիրվեն հաջորդ փուլ՝ մասնակցելու առցանց հարցազրույցների: Այնուհետև անհրաժեշտ է հանձնել ունակություններն ու հմտությունները գնահատող թեստ: Ծրագրի մասնակիցների հավաքագրման գործընթացի վերջին փուլը կլինի հավանական թեկնածուի գնահատումը:

Ծրագրի ընթացքում ուսանողներին հնարավորություն կընձեռվի 6 ամիս շարունակ աշխատել իրական բիզնես նախագծերի վրա միջազգալին ընկերությունում ու վարձրատրություն ստանալ, ինչպես նաև միջազգային փորձագետների հետ մասնակցել փորձի փոխանակման ծրագրերի։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 44 200 447 կամ +374 44 200 446

Նյութը պատրաստված է ՖՄԱ հետ համատեղ

Share