Բաժին. Բիզնես

FACEBOOK-Ը 1 ՄԼՐԴ ԴՈԼԱՐՈՎ ԿԳՆԻ INSTAGRAM-Ը

Աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցը՝ Facebook-ը, մտադիր է գնել Instagram ֆոտոհավելվածը: Ինչպես հաղորդում է Bloomberg-ը՝ գործարքի ընդհանուր արժեքը կկազմի 1 մլրդ ԱՄՆ դոլար: Սպասվում է, որ գործարքն ավարտին կհասցվի ընթացիկ եռամսյակում:

Facebook-ի պաշտոնական պարզաբանումների համաձայն՝  գործարքից հետո Instagram-ը կպահպանի իր անկախությունը և ամբողջովին չի ինտեգրվի Facebook սոցիալական ցանց:

Հատկանաշական է, որ Instagram-ի գնումը Facebook-ի համար առաջին նման մասշտաբային գործարքն է:

Ներկայումս Instagram-ի օգտագործողների թիվն ամբողջ աշխարհում գերազանցում է 30 մլն-ը:

Հիշեցնենք, որ Facebook-ն այժմ պատրաստվում է իր IPO-ին (արժեթղթերի առաջնային տեղաբաշխում): Ըստ փորձագիտական գնահատականների՝ IPO-ի արդյունքում Facebook-ին կհաջողվի ներգրավել մինչև 10 մլրդ ԱՄՆ դոլար:

Facebook-ն իր IPO-ն  կիրականացնի ամերիկյան բարձրտեխնոլոգիական Nasdaq բորսայում:

2011 ֆինանսական տարվա արդյունքներով Facebook-ի հասույթը կազմել էր 3.71 մլրդ դոլար, իսկ շահույթը, մեկ տարվա ընթացքում աճելով շուրջ 65%-ով, կազմել էր 1 մլրդ դոլար:

Share