Բաժին. Բիզնես

Ավարտվել է Հայաստանում նախադեպը չունեցող լիզինգի ոլորտի առաջին ցուցահանդեսը

Մարզահամերգային համալիրում ավարտվեց Հայաստանում նախադեպը չունեցող LEASING EXPO 2023 | Բոլոր սարքավորումները մեկ հարթակում ցուցահանդեսը, որը համախմբել էր գյուղատնտեսական սարքավորումներ, արևային պանելներ, տրանսպորտային միջոցներ և էլեկտրոմոբիլներ, շինտեխնիկա, արդյունաբերական և արտադրական սարքավորումներ, առողջապահական սարքավորումներ, օդափոխության համակարգեր, սառնարանային և ջերմոցային տնտեսություն առաջարկող ընկերություններին, մատակարարներին ու ֆինանսական կառույցներին:

Էքսպոյի շրջանակում տաղավարով ներկայացված էր առավել քան 100 բրենդ ներկայացնող 55 ընկերություն։ Ցուցահանդեսի շրջանակում ներկայացվեց տեղական լիզինգի շուկայում նորույթ հանդիսացող քարլիզը և Հայաստանում արտադրվող առաջին ջրատաքացուցիչը։ Էքսպոյի մասնակիցներն ակնկալում են, որ LEASING EXPO-ն կդառնա ամենամյա։ Հիշեցնենք՝ կազմակերպիչը Big Projects-ն է՝ Հայաստանի Լիզինգատուների Ասոցիացիայի հետ համատեղ:

Share