Բաժին. Բիզնես

FACEBOOK. IPO-Ի ՕՐԸ ՈՐՈՇՎԱԾ Է

Facebook սոցիալական ցանցի ղեկավարությունը որոշել է արժեթղթերի առաջնային տեղաբաշխման (IPO) գործընթացը սկսել ընթացիկ ամսվա՝ մայիսի 18-ին: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտի էր դարձել, որ Facebook-ն իր IPO-ն կիրականացնի ամերիկյան բարձրտեխնոլոգիական Nasdaq բորսայում:

IPO իրականացնելու նպատակով իր համապատասխան դիմումը Facebook-ն ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հաձնաժողով (SEC) ներկայացրել էր ընթացիկ տարվա փետրվար ամսին: Facebook-ը մտադիր է IPO-ի արդյունքում ներգրավել նվազագույնը 5 մլրդ ԱՄՆ դոլար: Վերլուծաբանների գնահատմամբ` IPO-ի շրջանակներում ընկերությունը կգնահատվի 75-100 մլրդ դոլար:

Նշենք, որ նախորդ շաբաթ աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցն ամփոփել էր  2011-2012 ֆինանսական տարվա առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները: Հրապարակված ամփոփ հաշվետվության համաձայն` հաշվետու եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, Facebook-ի զուտ շահույթը կրճատվել է 12%-ով և կազմել 205 մլն ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, ընկերության ապահոված եռամսյակային հասույթն այս ժամանակահատվածում աճել է 45%-ով և գերազանցել 1 մլրդ ԱՄՆ դոլարը:

Ներկայումս Facebook-ի ակտիվ օգտատերերի թիվը գերազանցում է 900 մլն-ը:

Share