Պրոսերվիս ընկերության հրավերով մեկշաբաթյա այցով Հայաստանում էին Jiangsu Zhengxing Construction Machine (ZXM) համաշխարհային ճանաչում ունեցող շինարարական տեխնիկա արտադրող ընկերության ղեկավար և ինժեներական կազմի ներկայացուցիչները:
Չինացի մասնագետները և Պրոսերվիսի ներկայացուցիչները միասին այցելել են Երևանի բազմաթիվ շինհրապարակներ, որտեղ իրականացվել են պրոֆիլակտիկ և ուսուցողական միջոցառումներ:
Վերամբարձ կռունկների և շինարարական վերելակների տեղադրող և շահագործող անձնակազմներին տրվել են բազմաթիվ օգտակար խորհուրդներ: Այցի ժամանակ քննարկվել են համագործակցության ամրապնդմանն և արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների ներդրումը:
Պրոսերվիսը Հայաստանյան առաջատար ընկերություն է վերելակների տեղադրման և սպասարկման ոլորտում։ Ընկերությունը նաև առաջարկում է որակյալ ամբարձիչ կռունկների, ինչպես նաև շինարարական վերելակների լայն տեսականի: Պրոսերվիսի կողմից իրականացվել է ավելի քան 220 նախագիծ, տեղադրվել է 480 վերելակ և շարժասանդուղք, ինչպես նաև 50-ից ավել վերամբարձ կռունկ և շինարարական վերելակ։