Բաժին. Բիզնես

EasyPay-ը ներկայացրել է իր նոր՝ «Հրավիրիր ընկերոջդ» գործառույթը easywallet հավելվածում՝ պարգևատրելով օգտատերերին թվային վճարումների հարմարավետությունը տարածելու համար

EasyPay-ը՝ Հայաստանի առաջատար ֆինտեխ հարթակներից մեկը, ուրախ է ներկայացնել շատ սպասված «Հրավիրիր ընկերոջդ» գործառույթն easywallet հավելվածում: Այս նոր գործառույթը նպատակ ունի պարգևատրել օգտատերերին՝ միաժամանակ խթանելով թվային վճարումների պարզությունն ու առավելությունները ավելի լայն լսարանի համար:

«Հրավիրիր ընկերոջդ» գործառույթի միջոցով easywallet-ի օգտատերերն այժմ հնարավորություն ունեն վաստակել 1000 easycoin յուրաքանչյուր հաջողված ուղղորդման համար (1 easycoin = 1 դրամ): Իսկ հրավիրված ընկերները կստանան 500 easycoin բոնուս՝ որպես ջերմ ընդունելություն easywallet համայնք:

Այս գործառույթի առանձնահատկությունն այն է, որ օգտատերերն ունեն անսահմանափակ հնարավորություն ուղղորդել այնքան ընկերներ, որքան ցանկանում են: Կիսվելով իրենց հրավերի անհատական հղումներով՝ օգտատերերը կարող են հրավիրել ընկերներին և ընտանիքի անդամներին միանալ easywallet համայնքին՝ ի վերջո ստեղծելով օգտատերերի ցանց, որն օգտվում է թվային վճարումների հարմարավետությունից և առավելություններից:

«Մենք ուրախ ենք «Հրավիրիր ընկերոջդ» գործառույթը easywallet հավելվածում ներկայացնելու համար»,- ասաց EasyPay-ի մարքեթինգի տնօրեն Տիգրան Պարսեղյանը։ «Այն ոչ միայն պարգևատրում է մեր հավատարիմ օգտատերերին, այլև թույլ է տալիս նրանց կիսվել easywallet-ի առավելություններով իրենց շրջապատի հետ: Մենք հավատում ենք, որ այս գործառույթը կխրախուսի ավելի մեծ թվով անհատների անցնել թվային վճարումների՝ խթանելով ֆինանսական գրագիտությունը Հայաստանում»:

EasyPay-ը շարունակում է իր հաճախորդին առաջարկել նորարարական լուծումներ, որոնք կպարզեցնեն ֆինանսական գործարքները և կբարելավեն օգտատերերի ընդհանուր փորձառությունը: «Հրավիրիր ընկերոջդ» գործառույթը վկայում է EasyPay-ի՝ իր օգտատերերին պարգևատրելու նվիրվածության մասին՝ միաժամանակ խրախուսելով թվային վճարումների աճը Հայաստանում:

Լրացուցիչ տեղեկությունների համար օգտատերերը կարող են այցելել invite.easypay.am կայք, որտեղ նրանք կգտնեն մանրամասն հրահանգներ և լրացուցիչ տեղեկություններ ընկերներին ուղղորդելու և պարգևներ վաստակելու մասին։

Share