Բաժին. Բիզնես

Վիվա-ՄՏՍ-ը գործարկում է կորպորատիվ  շարժական և ֆիքսված ծառայությունների նոր կոնվերգենտ լուծում՝ բիզնեսի համար

Վիվա-ՄՏՍ-ն իր հաճախորդներին առաջարկում է աշխատանքային հեռախոսահամարներից ստացված և կատարված զանգերի ամբողջական վերահսկման գործիք։ Վիվա-ՄՏՍ-ի առաջարկած՝ կորպորատիվ  շարժական և ֆիքսված ծառայությունների նոր կոնվերգենտ լուծումը լայնորեն կիրառվում է շատ ոլորտներում, հատկապես այն ընկերությունների կողմից, որոնք ունեն հեռավար աշխատող ու շրջիկ աշխատակիցներ: Վիրտուալ ԱՀԿ-ի «Վիրտուալ ավտոմատ կայան» պատմության միջոցով շարժական կատարված  կամ դրանց վրա ստացված զանգերին կարելի հետևել, եթե շարժական հեռախոսահամարն ընդգրկված է Վիվա-ՄՏՍ-ի Smart Business կորպորատիվ սակագնային պլաններ շարժական փաթեթներից մեկում։

Նոր լուծումը թույլ է տալիս վերահսկել ոչ միայն գրասենյակի աշխատողների՝ քաղաքային հեռախոսներով կատարած զանգերը, այլ նաև այն աշխատակիցների (սուրհանդակների, վարորդների, վաճառքի ներկայացուցիչների, տնայց կատարող մասնագետների և ուրիշների) զանգերը, որոնք աշխատում են գրասենյակից դուրս և պարբերաբար խոսում են հաճախորդների հետ բջջային հեռախոսով:

Կորպորատիվ շարժական փաթեթի հեռախոսահամարից օգտվելը թույլ է տալիս կազմակերպություններին խուսափել ռիսկային իրավիճակներից. օրինակ` երբ աշխատակիցը զանգահարում է հաճախորդին անձնական համարից, վերջինս հաճախ հետ է զանգահարում այս համարին արդեն այն ժամանակ, երբ աշխատակիցը ազատվել է աշխատանքից և աշխատանքի է անցել մրցակից կազմակերպությունում։ Վերը նշված իրավիճակը կանխելու համար՝ կորպորատիվ շարժական փաթեթի համարները փոխանցվում են նոր աշխատակիցներին, ինչը թույլ է տալիս, որ հաճախորդները շարունակեն զանգահարել ընկերություն:

Վիրտուալ ԱՀԿ-ում FMC (Fixed Mobile Convergence) տեխնոլոգիայի ներդրման շնորհիվ կորպորատիվ հեռախոսահամարները այժմ կարող են միացվել վիրտուալ ԱՀԿ-ին, որպեսզի ընկերության ներկայացուցիչների (օրինակ՝ վաճառքի և առաջխաղացման մենեջերների և այլն) հետ բջջային հեռախոսով բոլոր խոսակցությունները արտացոլվեն ծառայության պատմության և վիճակագրության մեջ: Նման զանգերի ձայնագրությունները կարելի է լսել վեբ-ինտերֆեյսում և վիրտուալ ԱՀԿ բջջային հավելվածում, փոխանցել գործընկերներին, իսկ API-ի միջոցով՝ ավելի քան 50 CRM և այլ համակարգերի: Նախկինում այս գործառույթները հասանելի էին միայն ստացիոնար հեռախոսների կամ սմարթֆոնի միջոցով ստացված կամ կատարված զանգերի համար:

FMC-ն նաև ավելի հարմար է դարձնում աշխատանքային գործընթացները՝ թույլ տալով աշխատակիցներին բջջային հեռախոսներից զանգահարել ընկերության ներքին հեռախոսահամարներին: Հաճախորդից զանգ ստանալիս աշխատողն էկրանին տեսնում է զանգահարողի համարը և կարողանում է հետ զանգահարել ընկերության գլխավոր համարից՝ բջջային հեռախոսի միջոցով: Այս դեպքում հաճախորդը կտեսնի այն համարը, որին նա հենց նոր զանգահարել է, և դա կմեծացնի մենեջերի հետ զրույցի կայացման հավանականությունը:

«Կորպորատիվ հեռախոսահամարների միացումը վիրտուալ ԱՀԿ-ին պահանջված նորույթ է ոչ միայն մեր հաճախորդների, այլև Հայաստանի բազմաթիվ այլ ընկերությունների համար: Այժմ ղեկավարներին ավելի հեշտ կլինի կառավարել բոլոր աշխատակիցների, այդ թվում՝ հեռավար մենեջերների և աշխատանքի շրջիկ բնույթ ունեցող աշխատակիցների զանգերը. նրանց բոլոր զանգերը տեսանելի կլինեն զանգերի պատմության մեջ՝ անկախ նրանից, թե որ սարքից են դրանք կատարվել կամ ստացվել», – ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։

Վիվա-ՄՏՍ-ի վիրտուալ ԱՀԿ-ի հնարավորությունների մասին առավել մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ https://pbx.mts.am կայքում:

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013` Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

Share