Բաժին. Բիզնես

VALENTINO ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ՏՈՒՆԸ ՎԱՃԱՌՎԵԼ Է 600 ՄԼՆ ԵՎՐՈՅՈՎ

Բրիտանական Permira ներդրումային ընկերությունը 600 մլն եվրոյով վաճառել է Valentino նորաձևության տունը: Այս մասին հաղորդում է The Daily Telegraph-ը՝ նշելով, որ նորաձևության տան նոր սեփականատերը Permira ընկերության գործընկեր ներդրումային հիմնադրամներից մեկն է:

Նշենք, որ Permira ընկերությունը Valentino նորաձևության տունը գնել էր 2007 թվականին՝ Red & Black հոլդինգի և Hugo Boss ընկերության հետ միասին: Գործարքից հետո նորաձևության տան հիմնադիր Վալենտինո Գարավանին հեռացել էր ընկերությունից, ինչի արդյունքում նորաձևության տան ապահոված եկամուտները սկսել էին կրճատվել:

Վերջին մի քանի տարիներին, նոր դիզայներների շնորհիվ, նորաձևության տան վաճառքի ծավալները փոքր-ինչ վերականգնվել են: 2011 թվականի արդյունքներով Valentino նորաձևության տան եկամուտը կազմել է 22.2 մլն եվրո, իսկ վաճառքի ընդհանուր ծավալները՝ 322.4 մլն եվրո:

Valentino նորաձևության տունը հիմնադրվել է 1959 թվականին:

Share