Բաժին. Բիզնես

ՀՀ օպերատորների բջջային կապից ստացված եկամուտները 2023թ. I եռամսյակում կազմել են 21.58 մլրդ դրամ

2023թ. I եռամսյակում ՀՀ բջջային օպերատորների շարժական բջջային կապից ստացված գործառնական եկամուտները կազմել են 21.58 մլրդ դրամ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 1.255 մլրդ դրամով կամ 6.17%-ով։

Մասնավորապես, Viva-MTS-ի եկամուտներն աճել են 391.7 մլն դրամով կամ 3.31%-ով և կազմել 12.226 մլրդ դրամ։ Team Telecom-ի (նախկինում՝ Beeline) եկամուտներն աճել են 487.46 մլն դրամով կամ 11.67%-ով և կազմել 4.578 մլրդ դրամ, իսկ Ucom-ի եկամուտներն աճել են 385.07 մլն դրամով կամ 8.76%-ով և կազմել 4.779 մլրդ դրամ։

Նշված ժամանակահատվածում Viva-MTS-ի գործառնական ծախսերը կազմել են 6.105 մլրդ դրամ։ Գործառնական շահույթը, մինչև հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիայի հաշվարկումը՝ 6.122 մլրդ դրամ, իսկ հիմնական միջոցների մաշվածություն և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիան՝ 2.999 մլրդ դրամ։

Team Telecom-ի գործառնական ծախսերը կազմել են 2.974 մլրդ դրամ։ Գործառնական շահույթը, մինչև հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիայի հաշվարկումը՝ 1.605 մլրդ դրամ, իսկ հիմնական միջոցների մաշվածություն և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիան՝ 0.197 մլրդ դրամ։

Ucom-ի գործառնական ծախսերը կազմել են 2.872 մլրդ դրամ։ Գործառնական շահույթը, մինչև հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիայի հաշվարկումը՝ 1.907 մլրդ դրամ, իսկ հիմնական միջոցների մաշվածություն և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիան՝ 1.897 մլրդ դրամ։

Share