Բաժին. Բիզնես

GOOGLE-Ի ԿԻՍԱՄՅԱԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏԸ ԿԱԶՄԵԼ Է 5.6 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ

2012 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով ամերիկյան ինտերնետային հսկա Google ընկերությունն ապահովել է 5,675 մլրդ ԱՄՆ դոլարի զուտ շահույթ: Ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 31,9%-ով: Նշենք, որ 2011 թվականի առաջին վեց ամիսների արդյունքներով Google-ի գրանցած զուտ շահույթը կազմել էր 4,304 մլրդ ԱՄՆ դոլար:

Ինչպես նշվում է Google-ի հրապարակած կիսամյակային ամփոփ ֆինանսական հաշվետվության մեջ՝ ընթացիկ տարվա հունվար-հուլիս ամիսներին ընկերության հասույթը տարեկան կտրվածքով աճել է 29,9%-ով և կազմել 22,85 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ գործառնական շահույթն, աճելով 27%-ով, սահմանվել է 6,592 մլրդ ԱՄՆ դոլար մակարդակում:

Նշենք նաև, որ 2011 թվականի արդյունքներով Google-ի տարեկան զուտ շահույթն աճել էր 14%-ով և կազմել 9.74 մլրդ ԱՄՆ դոլար: Հասույթն այս նույն ժամանակահատվածում աճել էր 29%-ով և կազմել 37.91 մլրդ ԱՄՆ դոլար:

Google-ն ինտերնետային որոնման համակարգերի շուկայի բացարձակ առաջատարն է: Ընկերության եկամուտների մեծ մասն ապահովում է օնլայն գովազդը:

Google-ը հիմնադրվել է 1998 թվականին: 2004 թվականին ընկերությունն իրականացրել է IPO (արժեթղթերի առաջնային տեղաբաշխում)՝ ներգրավելով 1.9 մլրդ ԱՄՆ դոլար:

Share