Բաժին. Բիզնես

Forbes. Ամենահարուստ 400 ամերիկացիները, 2023թ.

Ամերիկյան Forbes պարբերականը հրապարակել է ամենահարուստ 400 ամերիկացիների ցուցակը։ 2023թ. լավ տարի է եղել ամերիկացի ամենահարուստ միլիարդատերերի համար, որոնց ընդհանուր կարողությունը 2022թ. համեմատ աճել է 500 մլրդ դոլարով և կազմել 4.5 մլրդ դոլար, ինչը հավասար է 2021թ. ցուցանիշին։ Forbes-ի կողմից հաշվարկներ իրականացնելու համար հիմք են ընդունվել 2023թ. սեպտեմբերի 8-ի բորսայական գները։

Ցուցակում հայտնվելու համար պետք է ունենալ 2.9 մլրդ դոլար կամ ավել կարողություն։ 2022թ.-ին սույն ցուցանիշը 2.7 մլրդ դոլար էր։

Ցուցակի նորեկների թիվը 18-ն է, նրանցից ամենահայտնին Մայքլ Ջորդանն է։ Միևնույն ժամանակ ցուցակից դուրս է մնացել 24 միլիարդատեր, նրանցից ամենահայտնին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն է։

2023թ. 400 ամենահարուստներից ամենաերիտասարդը Լուկաս Ուոլթընն է՝ 37 տարեկան։ Նա Walmat խոշորագույն առևտրային ցանցի հիմնադիր Sam Walton-ի թոռն է։ Ցուցակում 40-ից պակաս տարիք ունի 4-ն է, իսկ ամենամեծ միլիարդատերը 100 տարեկան Դեյվիդ Մերդոքն է։

Ցուցակում տեղ գտած միլիարդատերերի 70%-ը կամ 279 իրենց կարողությունները ստեղծել են անձամբ, մնացած մասնակիցներն այն ժառանգել են։ Ցուցակում կանանց թիվը 15% կամ 60 է։ Ամենահարուստ կինը Էլիս Ուոլթընն է։

Ինչ կայանում է ցուցակի առաջատար տասնյակին, ապա Իլոն Մասկը կրկին գլխավորել է այն, նրա կարողությունն անցյալ տարվա համեմատ չի փոխվել և կազմել է 251 մլրդ դոլար։

Երկրորդ հորիզոնականում Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսն է՝ 161 մլրդ դոլար։ 2022թ. համեմատ նրա կարողությունն աճել է 10 մլրդ դոլարով։

Երրորդ տեղում Oracle հիմնադիր Լարի Էլիսոնն է՝ 158 մլրդ դոլար։ 2022թ. համեմատ նրա կարողությունն աճել է 47 մլրդ դոլարով։

4-րդ հորիզոնականում աշխարհի ամենահաջողակ ներդրող Ուորեն Բաֆեթն է, նրա կարողությունը կազմել է 121 մլրդ դոլար։ 2022թ. համեմատ Բաֆեթի կարողությունն աճել է 24 մլրդ դոլարով։

5-րդ հորիզոնականում Google-ի համահիմնադիր Լարի Փեյջն է՝ 114 մլրդ դոլար։ Նրա կարությունն անցյալ տարվա համեմատ աճել է 21 մլրդ դոլարով։

6-րդ տեղում Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսն է՝ 111 մլրդ դոլար։ Անցյալ տարվա համեմատ նրա կարողությունն աճել է 5 մլրդ դոլարով։

7-րդ տեղում Google-ի մեկ այլ համահիմնադիր Սերգեյ Բրինն է՝ 110 մլրդ դոլար։ Անցյալ տարվա համեմատ նրա կարողությունն աճել է 21 մլրդ դոլարով։

8-րդ հորիզոնականում Մարկ Ցուկերբերգն է, նրա կարողությունը գնահատվել է 106 մլրդ դոլար։ 2022թ. համեմատ նրա կարողությունն աճել է 48.3 մլրդ դոլարով։

9-րդ տեղում Microsoft-ի համահիմնադիր Սթիվ Բալմերն է, որի կարողությունը 101 մլրդ դոլարո է։ 2022թ. համեմատ Բալմերի կարողությունն աճել է 18 մլրդ դոլարով։

Տասնյակը եզրափակում է Մայլքլ Բլումբերգը, որի կարողությունը գնահատվել է 96.3 մլրդ դոլար։ Անցյալ տարվա համեմատ արձանագրվել է աճ 19.5 մլրդ դոլարով։

Share