Բաժին. Բիզնես

DAIMLER-Ը ԴԱԴԱՐԵՑՆՈՒՄ Է MAYBACH ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

2013թ.-ի ապրիլ ամսից Daimler ընկերությունը կդադարեցնի Mybach լյուքս դասի ավտոմեքենաների արտադրությունը: Արտադրության դադարեցման հիմնական պատճառը մեքենաների վաճառքի ցածր ծավալներն են: Mybach-ը չի կարողացել մրցակցել իր հիմնական մրցակիցների` Rolls-Royce-ի և Bentley-ի հետ նաև այն պատճառով, որ չափազանց նման է եղել S դասի Mercedes-Benz-ին:

Mybach-ի վաճառքները դադարեցվել են 2012թ.-ի օգոստոս ամսից: Մինչև 2013թ.-ի ապրիլ ամիսը կարտադրվեն արդեն պատվիրված մեքենաները, դրանից հետո Daimler-ը վերջնականապես կդադարեցնի Mybach-ի արտադրությունը: Mybach-ի փոխարեն 2015թ.-ից Daimler ընկերությունը պատրաստվում է արտադրել Mercedes-Benz S 600 Pullman լյուքս դասի մոդելը:

Հիշեցնենք, որ Daimler ընկերությունը 1997թ.-ին ներկայացրեց և 2002թ.-ին արտադրության դրեց դեռևս երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին արտադրությունից հանված լյուքս դասի Mybach մոդելը: Արտադրության տաս տարիների ընթացքում վաճառվել է միայն մոտ երեք հազար մեքենա: Mybach ավտոմեքենաների վաճառքի ամենամեծ շուկան ԱՄՆ-ն է:

Share