Բաժին. Բիզնես

«ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆ»-Ը ԿԻՍԱՄՅԱԿՆ ԱՄՓՈՓԵԼ Է 3.5 ՄԼՐԴ ՀՀ ԴՐԱՄ ՇԱՀՈՒՅԹՈՎ

2012 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի հրապարակված զուտ շահույթը կազմել է  3.5 միլիարդ ՀՀ դրամ, ինչը 765 միլիոնով կամ 28 տոկոսով բարձր է 2011 թվականի համադրելի ցուցանիշից: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են բանկի Մամուլի ծառայությունից՝ այս ցուցանիշով բանկը ոլորտի առաջատարն է:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու վեց ամիսների արդյունքներով բանկի ակտիվներն աճել են 10 տոկոսով` կազմելով 198 միլիարդ ՀՀ դրամ, իսկ հաճախորդներին տրված համախառն վարկերն աճել են 15 տոկոսով կամ 16 միլիարդ ՀՀ դրամով` հունիսի 30-ի դրությամբ կազմելով 124 միլիարդ ՀՀ դրամ, որից իրավաբանական անձ հաճախորդներին տրամադրված վարկերը կազմել են 103 միլիարդ ՀՀ դրամ: Վերջինս 17 տոկոսով բարձր է տարեվերջին արձանագրված ցուցանիշից:

Միևնույն ժամանակ, ընթացիկ տարվա առաջին կիսամյակում հաճախորդների ավանդներն աճել են վեց տոկոսով` կազմելով 128 միլիարդ ՀՀ դրամ: Հատկանշական է, որ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի մասնաբաժինը ավանդային շուկայում կազմում է 11 տոկոս: Այս ցուցանիշով ևս բանկն առաջատար է: 

Բանկը նաև առաջատարն է անհատական ավանդների ծավալների ցուցանիշով` 14 տոկոս կամ 92 միլիարդ ՀՀ դրամ, ինչը 10 տոկոսով ավելի նախորդ տարեվերջի ցուցանիշից: 

2012 թվականի առաջին կիսամյակի վերջի դրությամբ առևտրի ֆինանսավորման ծառայությունների ընթացիկ մնացորդը կազմել է 10 միլիարդ ՀՀ դրամ` 2011 թվականի դեկտեմբերի 31-ի համեմատ աճելով 27 տոկոսով: Բանկին բաժին է ընկնում առևտրի ֆինանսավորման շուկայի 38 տոկոսը: 

«2012 թվականի առաջին կիսամյակի ընթացքում մենք զգալի առաջընթաց արձանագրեցինք կարևոր ուղղություններով` ապահովելով բարձր ֆինանսական արդյունքներ: Բանկի ընդունած ռազմավարության և առաջնահերթությունների հաջող իրականացումը, հուսանք, տարեվերջին կբերի ավելի տպավորիչ աճի», – նշել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի Գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդը:

Նվաճումներ, մրցանակներ և կոչումներ

· Նոր ծառայություններ. Գրավով ապահովված անհատական վարկեր; քարտային զեղծարարություններից ապահովագրության ծառայություն` բանկոմատային և ՄաստերՔարտ միջազգային քարտային ծառայություններից օգտվող հաճախորդներին մի շարք ռիսկերից զերծ պահելու համար; HSBC PLUS համապարփակ փաթեթ` ուղղված անհատ հաճախորդներին:

· Մասնաճյուղային ցանցի ընդլայնում. Երևանի Կենտրոնում իններորդ` հատուկ STATUS մասնաճյուղի բացում (մայիս 2012թ.):

· Մրցանակներ. Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը Global Finance ամսագիր կողմից ճանաչվել է վերջին 16 տարում «Լավագույն բանկը Հայաստանում» մրցանակին ամենից հաճախ արժանացած բանկը (մայիս-հունիս  2012թ.):

· Բիզնեսի աջակցման ոլորտում առաջատար միջազգային բանկը. Առևտրի մրցանակաբաշխության երրորդ արարողություն և «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի» առևտրի ֆինանսավորման 5 լավագույն հաճախորդների պարգևատրում (հունիս  2012թ.); Մեկ հաճախորդի մասնակցություն Բրազիլիայում կայացած Առևտրի կապերի գագաթնաժողովին (հունիս  2012թ.):

Share