«Բիզնես 24»-ը ներկայացնում է Android և iOS օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոններով հայաստանցիների կողմից Google Play և App Store հարթակներից ներբեռնվող առաջատար անվճար հավելվածները 2023թ. հոկտեմբերի 6-ի դրությամբ:
Google play
Առաջին հորիզոնականը զբաղեցնում է Wildberries առևտրային հարթակը: Yandex Go ուղևորափոխադրումների և առաքումների հարթակը երկրորդն է։ Alladin.am առևտրային հարթակը երրորդն է։ Yandex Navigator ուղենշման հավելվածը չորրորդն է։ Հինգերորդ տեղում Telegram հաղորդակցական հարթակն է։ Վեցերորդ տեղում առաջատար սոցիալական ցանցի Facebook Lite հավելվածն է։ acba digital թվային բանկինգի և առցանց վճարումների հավելվածը յոթերորդն է։ Ութերորդ տեղում Ozon առևտրային հարթակն է: WhatsApp հաղորդակցական հարթակը իններորդ հորիզոնականում է։ Տասնյակը եզրափակում է gg ուղևորափոխադրումների հայկական հարթակը։
Ինչ վերաբերում է հայկական հավելվածներին, ապա առաջատար 100 անվճար հավելվածների շարքում դրանք հետևյալն են.
App Store
Alladin.am առևտրային հարթակն առաջինն է։ Totogaming սպորտային հարթակը երկրորդն է։ Yandex Go ուղևորափոխարդրումների և բեռնափոխադրումների հարթակը երրորդն է։ Onex` միջազգային առաքումների ծառայությունը չորրորդն է։ Yandex Maps & Navigator ուղենշման հավելվածը հինգերորդն է։ Վեցերորդ հորիզոնականը զբաղեցնում է Wildberries առևտրային հարթակը: WhatsApp հաղորդակցական հարթակը յոթերորդ հորիզոնականում է։ Telegram հաղորդակցական հարթակը ութերորդն է։ Իններորդ տեղում Instagram սոցիալական ցանցն է։ Youtube տեսահարթակը եզրափակում է տասնյակը։
Առաջատար անվճար 100 հավելվածների շարքում տեղ են զբաղեցրել հետևայալ հայկական հավելվածները.