Բաժին. Բիզնես

DigiTec 2023-ի ֆինտեք հովանավորն է Ֆասթ Բանկը

DigiTec-ն իսկական տեխնոլոգիական տոն է տեղական ու միջազգային մի շարք ընկերությունների համար, որոնք կարևորում են Հայաստանի տեխնոլոգիական ներուժն ու հեռանկարները։ Տեխնոլորտի ամենասպասված միջոցառման ֆինտեք հովանավորը Ֆասթ Բանկն էր։

Ի դեպ, Ֆասթ բանկն իր տաղավարում էքսպոյի այցելուներին է ներկայացրել սեփական ուժերով ստեղծված ժամանակակից բանկային համակարգը, բջջային հավելվածի նախնական տարբերակը, ինչպես նաև Ֆասթ Շիֆթ էլեկտրոնային դրամապանակը և հայերեն բանավոր տեքստերի հիման վրա մեքենայական ուսուցման մոդելների կառուցան նպատակով ստեղծված «ԽոսաՓող» հավելվածը։

DigiTec 2023-ի գլխավոր աջակիցներից էր Fastex-ը, որն էքսպոյին էր ներկայացել էկոհամակարգի բոլոր լուծումներով և նախագծերով՝ մասնավորապես շեշտը դնելով էկոհամակարգի կողմից ընտրված Բահամուտ բլոկչեյնի նոր դրամաշնորհային ծրագրի` Bahamut Grants-ի վրա: Սա հիանալի հնարավորություն է բոլոր այն անհատների և կազմակերպությունների համար, որոնք ցանկանում են կյանքի կոչել իրենց web3 նախագծերը: Ծրագիրը թույլ կտա ստեղծել ամուր հիմքեր ունեցող, կայուն և զարգացած բիզնես Web3 ոլորտում:

Fastex-ի տաղավարում ներկայացվել է նաև էկոհամակարգի պաշտոնական կրիպտոարժույթը, NFT մարքեթփլեսը, մետավերս տիրույթը, կրիպտոարժույթի փոխանակման հարթակը և այլն:

Եվ այս ամենի նպատակն է խթանել հայկական տեխնոլոգիական ոլորտի առաջընթացը, այնպես որ Ֆասթն իր հարակից ձեռնարկություններով ու նախաձեռնություններով անմասն չէ Հայաստանի օրեցօր զարգացող տեխնոշուկայից, ավելին՝ կարևորում է նորարարությունների կիրառումը սեփական օրինակով։

Share