Բաժին. Բիզնես

Ucom-ի պլատինե հովանավորությամբ կայացավ «Խելացի երկրի» մարտահրավերներին նվիրված Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը

Հոկտեմբերի 17-ին «Յուքոմ» ընկերության պլատինե հովանավորությամբ «Խելացի երկրի» մարտահրավերներին նվիրված Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովն արդեն հինգերորդ անգամ է համախմբել ՏՀՏ ոլորտի տեղական և միջազգային բարձրակարգ փորձագետներին։ Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել Silicon Mountains 2023 միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովի կազմակերպիչ՝ ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը։ Պանելային քննարկումները ծավալվել են  երեք հիմնական թեմաներով՝ «Խելացի երկիր», «Խելացի բիզնես» և «Խելացի քաղաքացի»:

«Խելացի լինելու տիրույթում է, որ երկրները ցուցադրում են իրենց մրցակցային առավելությունները՝ որպես ազգ և որպես պետություն, որպես գործարար և որպես անհատ: Մենք պետք է գիտակցենք, որ երկրի  ամենաարժեքավոր ռեսուրսը մարդն է,  և այդ ռեսուրսը անգին է և սահմաններ չունի։ Մարդու ստեղծած գիտելիքների և դրա հիման վրա ստեղծած տեխնոլոգիաների և ներդրած ջանքերի շնորհիվ է, որ կարելի է հասնել կայուն զարգացման», նշել է ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը։

«Խելացի բիզնես» պանելային քննարկման խոսնակ, միջոցառման պլատինե հովանավոր «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն իր խոսքում ընդգծել է ոչ միայն խելացի տեխնոլոգիաների, այլև բիզնեսի ճկուն կառավարման անհրաժեշտությունը․ «Հեռահաղորդակցությունը միշտ մոտ է եղել տեխնոլոգիական առաջընթացին, բայց անհրաժեշտ է համընդհանուր երկարաժամկետ, հեռանկարային ռազմավարություն, տեսլական, որը պետք է դառնա երկրի զարգացման բիզնես պլան, որպեսզի տարբեր ոլորտների բիզնեսների և պետության միջև գործակցություն լինի։ Բոլորս մեկ նավի վրա պետք է լինենք և ուղղությունը հասկանանք, որ ավելի ստեղծագործ լինենք հօգուտ երկրի տնտեսության և վերջնական սպառողի՝ կիրառելով այսօրվա տեխնոլոգիաները։ Աշխարհում հիմա ներդրվում են 5-րդ սերնդի ցանցային տեխնոլոգիաները, փորձարկման մեջ է 6-րդ սերնդինը, ոչ հեռու ապագայում, համոզված եմ, 7-րդ սերունդն էլ կլինի, որի փորձարկումները ևս ընթանում են լաբորատորիաներում։ Սրանք իրենց հետ զուգահեռ բերելու են շատ այլ փոփոխություններ և դրանից վախենալ պետք չէ, քանի որ տեխնոլոգիան միջոց է, բանալի է, տրանսպորտ է, որը կտանի ավելի զարգացած  ապագայի», – նշել է նա։

Խելացի երկրի մարտահրավերներին նվիրված գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել  «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ» թեմայով հատուկ ծրարի մարման արարողությունը, որն իրականացրել են Բարձր տեխնոլոգիաների ոլորտում պետական մրցանակի արժանացած 13-րդ դափնեկիր Շանթանու Նարայենը և Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը: ՀՀ պետական մրցանակի 2022թ. դափնեկիրն է Adobe ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Շանթանու Նարայենը, ում մրցանակը հանձնվել է գագաթնաժողովի ընթացքում:

Հավելենք, որ Silicon Mountains 2023-ի պանելային քննարկումների և զեկույցով հանդես եկող մասնակիցներից էին նաև Siemens EDA, EMEA-ի փոխնախագահ Ադրիան Բաքլին, Cisco EMEA-ի կիբեռանվտանգության գծով տնօրեն Էրիկ Վեդելը, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան փոխդեսպան Չիփ Լեյտինեն, Միացյալ Թագավորության բիզնեսի և առևտրի զարգացման նախարարության՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի քաղաքականության և ներդրումների հարցերով տարածաշրջանային տնօրենը և առևտրի գծով խորհրդական Էնդրյու Ուիթեն և այլք։

Share