Բիզնես

Կոնվերս Բանկի Բիզնես վարկերի հարթակը՝ ֆինանսավորման լավագույն լուծում

Կոնվերս Բանկի Բիզնես վարկերի հարթակի միջոցով տնտեսվարողները կարող են առցանց վարկավորման դիմել Converse SME, Converse fast+, Converse Blitz, «Կարճաժամկետ իրացվելիության ֆինանսավորում» պրոդուկտների շրջանակներում:

Կոնվերս Բանկի Բիզնես վարկերի առցանց հարթակը հարմարավետ միջավայր է, որը տնտեսվարողներին հնարավորություն է տալիս վարկավորման դիմել՝ չծախսելով ժամանակ և ռեսուրս: Վարկային հայտ ներկայացնելու համար Բանկ այցելելու անհրաժեշտություն չկա. առցանց հայտի լրացումից հետո անհրաժեշտ տեղեկատվությունը հավաքագրվում է ավտոմատ կերպով և սեղմ ժամկետում կայացվում է նախնական որոշում, որի վերաբերյալ հաճախորդը ստանում է ծանուցում: Հետագայում՝ վարկավորման գործընթացն ավարտելու համար հաճախորդն այցելում է Բանկ:

«Բիզնես վարկերի առցանց հարթակում վարկավորման կարող են դիմել բոլոր նրանք, ովքեր ցանկանում են Կոնվերս բանկի աջակցությամբ զարգացնել, ընդլայնել բիզնեսը, ուժեղացնել ֆինանսական հնարավորությունները՝ ստանալով գումար հիմնական միջոցների ձեռքբերման, շրջանառու միջոցների համալրման և այլ նպատակներով: Ներկայացված պրոդուկտները աչքի են ընկնում օգտագործման նպատակայնության լայն շրջանակով և առաջարկում են տարբեր ժամկետայնության ու մեծության ֆինանսավորում», – ասել են Բանկում:

Մասնավորապես՝

  • Converse SME պրոդուկտի շրջանակում ֆինանսավորման չափը 5,000,001-ից 250 մլն ՀՀ դրամ է կամ համարժեք արտարժույթ: Մարման ժամկետը 3 – 180 ամիս է:
  • Converse fast+   պրոդուկտի շրջանակում ֆինանսավորման չափը 300,000 – 50 մլն ՀՀ դրամ է կամ համարժեք արտարժույթ: Մարման ժամկետը մինչև 60 ամիս է:
  • Converse Blitz պրոդուկտի շրջանակում ֆինանսավորման չափը 1,000,000 – 100,000,000 ՀՀ դրամ է կամ համարժեք արտարժույթ: Մարման ժամկետը 6 – 60 ամիս է:
  • «Կարճաժամկետ իրացվելիության ֆինանսավորում» պրոդուկտի շրջանակում ֆինանսավորման չափը 5 – 250 մլն ՀՀ դրամ է կամ համարժեք արտարժույթ: Մարման ժամկետը 1 – 12 ամիս է:
  • Հարթակը շարունակաբար կկատարելագործվի` բիզնեսին առաջարկելով ֆինանսավորման համապարփակ լուծումներ:

Պրոդուկտների մասին՝ այստեղ

Բանկը վեահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Share