Բաժին. Բիզնես

Ընտրելով նորարարությունը անգործության փոխարեն՝ անծուխ ապագայի հասնելու համար

Ոչ այնքան հեռավոր ապագայում աշխարհում կլինի մի ժամանակաշրջան, երբ ծխելու գաղափարը կհնանա, երբ սիգարետի պահանջարկը կնվազի, և ծխողները կամ ամբողջությամբ կհրաժարվեն սիգարետից և նիկոտինից, կամ կանցնեն ավելի լավ այլընտրանքի:

Սա ապագա է, որը հասանելի է նորարարության, գիտության և ներդրումների շնորհիվ: Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլում (ՖՄԻ) մենք տասնամյակներ և միլիարդավոր դոլարներ ենք ծախսել՝ զարգացնելու նորարարական և գիտականորեն հիմնավորված անծուխ այլընտրանքների մեր պորտֆելը, որպեսզի նրանց, ովքեր չեն թողնում ծխելը, ավելի լավ ընտրություն տանք: Մոտ 19,7 միլիոն մարդու  համար այդ ընտրությունը նշանակում է հրաժարվել սիգարետից՝ նախընտրություն տալով մեր տաքացնող, այրում չառաջացնող այլընտրանքներին:

Բայց ահա թե ինչում է խնդիրը․ որքան արագ ենք նորամուծություններ անում սիգարետից ազատվելու համար, այնքան ավելի մեծ հակազդեցություն ենք ստանում:

Որոշ երկրներում նորարարությունները բացահայտ դիմադրության են արժանանում,  մյուսներում՝ ուղղակիորեն արգելվում: Հանրային առողջապահության որոշ մեկնաբաններ հերքում են առանց այրում այլընտրանքների ներուժը՝ առանց գիտության մեջ լիարժեք ներգրավվելու, մինչդեռ հակածխախոտային շատ կազմակերպություններ նախընտրում են հերքել անծուխ արտադրանքի արդյունավետությունը ծխելու մակարդակը նվազեցնելու գործում:

Այս բանավեճը բազմաթիվ կառավարությունների և կարգավորող մարմինների շրջանում հանգեցրել է անգործության; այսպիսի մարմինները նախընտրում են չեզոք դիրք գրավել ավելի ընդգրկուն և նորարար ռազմավարություններ դիտարկելու փոխարեն։ Բայց եկե՛ք պարզ խոսենք. անգործությունը չեզոք դիրքորոշում չէ: Ինչպես վերջերս զգուշացնում էր ՖՄԻ-ի գործադիր տնօրեն Յացեկ Օլչակը՝ անգործությունը ընտրություն է, որը բերում է իրական հետևանքներ:

Տասնամյակներ շարունակ կառավարություններն իրավացիորեն բազմաթիվ միջոցներով պատերազմ են մղել ծխելու դեմ։ Այնուամենայնիվ, գնահատվում է, որ 2025 թվականի դրությամբ ավելի քան մեկ միլիարդ մարդ ամբողջ աշխարհում դեռ ծխող կլինի: Ակնհայտ է, որ ներկայիս մոտեցումը բավականաչափ արագ չի աշխատում: Մենք չենք կարող մեզ նույնը թույլ տալ:

Գոյություն ունեն սիգարետի ավելի լավ այլընտրանքներ, և գիտական տվյալները հաստատում են դրանց պակաս վնասակար լինելու ներուժը: Գլուխկոտրուկի բացակայող հատվածը կառավարությունների, հանրային առողջապահական համայնքի, մեր արդյունաբերության և քաղաքացիական հասարակության հավաքական ջանքերն են՝ այս այլընտրանքները հասանելի դարձնելու չափահաս ծխողներին, ովքեր չեն թողնում ծխելը:

Մաքուր էներգիան և էլեկտրական մեքենաները ցույց են տվել, որ կառավարական կանոնակարգերը կարող են աջակցել, այլ ոչ թե խոչընդոտել արդյունաբերության կողմից առաջնորդվող նորարարություններին գլոբալ մարտահրավերներին դիմակայելու հարցում: Բայց շատ կարևոր է հասկանալ, որ նպաստավոր պայմաններից տարանջատված նորարարությունը օգուտ չի բերի։ Սրանք են այն հանգամանքները, որոնց ստիպված ենք առերեսվել։

Մենք հավատարիմ ենք նորարարություններին և չափահաս ծխողներին ավելի լավ այլընտրանքներ առաջարկելու գաղափարին: Այնուամենայնիվ, շատ կարևոր է ընդունել, որ թեև մեր այլընտրանքներն առանցքային նշանակություն ունեն, դրանք միայնակ չեն հասնի անծուխ ապագայի:

Մենք պետք է օգտագործենք նորարարության և փաստերի վրա հիմնված քաղաքականությունների ողջ ներուժը, որոնք ուղղորդում են մեր հավաքական ջանքերը ծխելը վերացնելու ուղղությամբ: Այն երկրներում, որոնք ընդունել են անծուխ արտադրատեսակները, ինչպիսիք են Իտալիան, Ճապոնիան, Նոր Զելանդիան, Շվեդիան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը, մենք տեսել ենք ծխելու մակարդակի անկում: Միևնույն ժամանակ, այն երկրներում, որտեղ արգելվում կամ խստորեն սահմանափակվում են անծուխ արտադրատեսակները, օրինակ՝ Ավստրալիան, Սինգապուրը, Թուրքիան և այլն, ծխելու մակարդակը նվազել է շատ ավելի դանդաղ տեմպերով, ավելին, որոշ դեպքերում աճել:

ԱՀԿ-ի և այլ երրորդ կողմերի տվյալների հիման վրա՝ մեր հիպոթետիկ մոդելը ցույց է տալիս, որ եթե ենթադրենք, որ անծուխ արտադրատեսակները 80%-ով ավելի քիչ ռիսկային են, քան սիգարետը, և եթե մարդիկ, ովքեր ներկայումս ծխում են, ամբողջությամբ անցնեն դրանց, ապա կա ծխելով պայմանավորված մահերի տասնապատիկ կրճատման ներուժ՝ համեմատած միայն ծխելու վերահսկման պատմական միջոցառումների հետ: Թեև տեսական գնահատման այս ձևը սահմանափակումներ ունի, այն ցույց է տալիս անգործության գինը:

Ժամանակն է առաջնահերթություն տալ գիտությանը և նորարարություններին և ընդունելու ծխելու վնասի նվազեցումը՝ ծխողներին, որոնք չեն թողնում սիգարետը, ապահովելով ավելի լավ այլընտրանքների հասանելիություն: Անծուխ ապագայի ուղին այլևս չի կարող սպասել:

Թոմազո Դի Ջովանի, ՖՄԻ միջազգային հաղորդակցությունների փոխնախագահ

Share