Բաժին. Բիզնես

«ԱՐՄԱՎԻԱ»-Ն ԿՎԱՃԱՌՎԻ՞ ԻՏԱԼԱՑԻՆԵՐԻՆ

Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերության սեփականատեր Միկա Բաղդասարովը բանակցություններ է վարում մի իտալական ընկերության հետ՝ «Արմավիա»-ն այդ ընկերությանը վաճառելու ուղղությամբ: ԶԼՄ-ներում երեկ շրջանառվող այս տեղեկատվությունն այսօր հաստատել են ընկերության ներկայացուցիչները՝ ընդգծելով, որ  վաճառքի ուղղությամբ բանակցություններն, իրոք, ընթանում են: Դեռևս, սակայն, հայտնի չէ, թե ինչ բաժնեմասի մասին է խոսքը գնում:

Նշվում է, որ «Արմավիա»-ի վաճառքի պատճառներից մեկն ընկերության ոչ շահութաբեր լինելն է:

«Արմավիա» ընկերությունը հիմնադրվել է 1996 թվականին: 2005 թվականին ընկերության բաժնետոմսերի ողջ փաթեթը գնել է Միկա Բաղդասարովը:

Share