Բաժին. Բիզնես

Glovo-ի Սև Ուրբաթը՝ անգերազանցելի զեղչեր և անվճար առաքում

Glovo-ն, լինելով առաքման առաջատար ծառայություն Իսպանիայից, տոնական սեզոնին ընդառաջ հայտարարում է Սև ուրբաթին նվիրված անդիմադրելի առաջարկի մասին, որը մեծ իրարանցում կստեղծի Երևանում*: Նոյեմբերի 24-ից Glovo-ն առաջարկում է մեկտեղել հսկայական զեղչերն ու անվճար առաքման գայթակղիչ առավելությունները։ Դա կրկնակի ուրախություն է ինչպես շահավետ առաջարկներ փնտրողների, այդպես էլ՝  սննդի սիրահարների համար:

30% զեղչ բոլոր կատեգորիաներում

Անկախ նրանից՝ անհամբեր սպասում եք ձեր սիրելի ուտեստին, ուզում եք արագ գնումներ կատարել պարենային խանութից, թե յուրահատուկ նվեր եք փնտրում, Glovo-ն կհասնի օգնության։  Ավելի քան 30% զեղչ բոլոր կատեգորիաներում․ իդեալալան ժամանակ՝ առանց ավելորդ ծախսերի ձեր ցանկություններն իրականացնելու համար։ Տեղական նրբահամ ուտեստներից մինչև աշխարհի խոհանոցի ուտեստներ, առաջին անհրաժեշտության ապրանքներից մինչև եզակի իրեր՝ այստեղ ամեն ինչ կարելի է ձեռք բերել ընդամենը մի քանի հպումով։

Անվճար առաքում Mastercard-ի հետ

Բայց սա դեռ ամենը չէ։ Mastercard-ի հետ հատուկ համագործակցության շնորհիվ, Glovo-ն անվճար առաքում է առաջարկում Mastercard-ով վճարող հաճախորդներին։ Այս էքսկլյուզիվ համագործակցությունը երաշխավորում է առավելագույն խնայողություն՝ դարձնելով  Սև Ուրբաթի այս առաջարկը այնպիսի հնարավորություն, որից անհնար է չօգտվել։

Սահմանափակ առաջարկ

Այս գովազդային արշավի նպատակը միայն մեծ խնայողությունը չէ, այն նաև ժամանակի մասին է։ Առաջարկը գործում է միայն մինչև դեկտեմբերի 3-ը, և դուք ունեք ընդամենը մեկ շաբաթ այս անհավանական հնարավորությունից օգտվելու համար։  Սա Glovo-ին ծանոթանալու և տարվա առավել գրավիչ զեղչերը վայելելու հնարավորություն է։

Պարզ և հարմարավետ

Glovo-ի հեշտ օգտագործվող հավելվածի շնորհիվ պատվեր տեղադրելը չափազնաց դյուրին է։ Ընտրե՛ք ինչ ցանկանում եք,  հաստատե՛ք վճարման եղանակը, և պարզապես հանգիստ սպասեք մինչև Glovo-ն պատվերը կբերի մինչև ձեռ դռան շեմը։ Սև ուրբաթին նվիրված այս ֆանտաստիկ առաջարկը միաժամանակ ապահովում է հարմարավետություն, խնայողություն և բավարարվածություն։

Բաց մի՛ թողեք

Հայաստանում տոների մեկնարկին համընթաց՝ Glovo-ի Սև ուրբաթի առաջարկը ճիշտ ժամանակին մատուցված նվեր է յուրաքանչյուրին։  Ուրեմն, ինչու՞ սպասել։ Ուսումնասիրե՛ք Glovo հավելվածը, բացահայտե՛ք  անհամար առաջարկները և քաղե՛ք առավելագույնն այս հիասքանչ առաջարկից։ Հիշե՛ք, այն ավելին է, քան պարզապես խնայելու հնարավորությունը։ Սա թույլ է տալիս ձեզ վայելել Glovo-ի ընձեռած պարզությունն ու հարմարավետությունը։

Ուրախ գնումներ և հաճելի խնայողություններ Glovo-ի հետ։

*Առաջարկը գործում է միայն Երևանում։

*Այս առաջարկի համար սահմանված են հատուկ Կանոններ և պայմաններ։ Խնդրում ենք ճշտել մանրամասները Glovo հավելվածում*։

Share