Տնտեսական

Ozon-ը կգործարկի բեռնափոխադրողների որոնման հարթակ. Ընկերությունը պատվերներ կգրանցի, իսկ վարորդները գնառաջարկ կներկայացնեն

«Вози Ozon» բեռնափոխադրողների որոնման հարթակը կաշխատի արագ գործարքների մոդելի համաձայն, RBC-ին ասել է Ozon-ի ներկայացուցիչը. շուկան փոխադրման պատվեր է տալիս և նշում մեկնարկային գինը՝ հիմնվելով տվյալների և շուկայի ներկա իրավիճակի վրա, իսկ տրանսպորտային ընկերությունները և մասնավոր բեռնատարների վարորդները նշում են իրենց առաջարկը: Պատվերը կստանա վարորդը, ով առաջարկել է լավագույն պայմանները։

Ծառայությունը նախատեսված է Ռուսաստանի և ԱՊՀ այլ երկրների համար:

Ընկերության տվյալներով՝ տրանսպորտային ծախսերն աճում են երկնիշ տեմպերով՝ տրանսպորտային միջոցների մաշվածության, աշխատանքի և վարձակալության պայմանագրերի սպասարկման ծախսերի ավելացման պատճառով: Վարորդները, մեքենաներն ու տեխնիկան պակասում են։ Իսկ շուկայում պատվերների թիվն աճում է. 2023թ. հունվարից մինչև սեպտեմբեր Ozon-ը մատակարարել է 639 մլն պատվեր, ինչը տարեկան կտրվածքով 2,2 անգամ ավելի է։

Նոր լոգիստիկ հարթակի օգնությամբ Ozon-ն ակնկալում է ավելացնել վարորդների թիվը, «կրճատել բեռնափոխադրողների միջնորդավճարները» և մինչև 2024թ. Վերջ ծածկել տրանսպորտային կարիքների 50%-ը։

Հիշեցնենք, որ 2023թ.-ի հուլիսից ընկերությունը գործունեություն է իրականացնում նաև Հայաստանում։ Նոյեմբերի վերջի դրությամբ առաջին կետերն իրենց աշխատանքը սկսել են Երևանում, ևս 50 կետ պատրաստվում են բացմանը երկրի ութ քաղաքում: Ozon-ը նաև ընդլայնել է համագործակցությունը «Հայփոստ» փոստի ազգային օպերատորի հետ: Օզոնի կայքից կամ հավելվածով գնումներ կատարելիս հնարավոր է առաքման հասցե նշել ՀայՓոստի ցանկացած բաժանմունք։

Նշենք նաև, որ  Ozon-ի տրամադրման կետերի բացումը Հայաստանում կատարվում է ֆրանշիզայով: Մարքեթփլեյսը ներգրավում է նոր լոգիստիկ գործընկերներին աջակցության հատուկ ծրագրի միջոցով:

Share