Բաժին. Բիզնես

«Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր Արտյոմ Խաչատրյանը և Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալագերը մասնակցել են PechaKucha Night Yerevan միջոցառմանը

Մեծ Բրիտանիայի կառավարության Chevening կրթաթոշակային ծրագրին մասնակցած շուրջ 200 առաջնորդներ, ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում նշել են ծրագրի 40-ամյակը: Միջոցառումը անց է կացվել PechaKucha Night Yerevan-ի շրջանակում: «Առաջնորդության մասին» խորագիրը կրող հավաքը իր շուրջն էր հավաքել, ոչ միայն առաջնորդների այլ նաև տեսաբանների, նորարարական գիտությամբ զբաղվող անձանց, ովքեր մասնակցել են ծրագրին:

Միջոցառման կազմակերպիչն է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանատունը, իսկ դրա իրականացմանը մեծապես նպաստել է «Գալաքսի» ընկերությունների խումբը, որի համահիմնադիր և կառավարման խորհրդի համանախագահ Արտյոմ Խաչատրյանը ներկայացրել է ծրագրի առավելությունները և շարունակական կրթության կարևորությունը «Գալաքսի» համայնքում:

«Ժամանակակից աշխարհում առաջնորդությունն իր տարբեր դրսևորումներով կարևոր դերակատարություն ունի առաջընթացի և հաջողության համար: Մենք՝ Գալաքսի ընկերությունների խմբում, դա լավ գիտենք: Ահա թե ինչու, 25 տարի շարունակ մենք կենտրոնացել ենք կրթության և շարունակական ուսուցման վրա՝ կառուցելով առաջնորդների համայնք: Կրթությունը Գալաքսիում մեզ համար հաջողության բանալին է: Ահա թե ինչու շարունակական ուսուցումը պարզապես պրակտիկա չէ. այն արմատացած է մեր ընկերության մշակույթում: Հենց շարունակական ուսուցման և առաջնորդության զարգացման մեր հանձնառության շնորհիվ մենք պատիվ ունենք լինելու այս միջոցառման կազմակերպման գործընկերներ»,- միջոցառման ժամանակ նշել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր Արտյոմ Խաչատրյանը։

Միջոցառմանը մասնակցել է նաև Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը, ով  շնորհավորել է առաջատար կրթական կրթաթոշակային ծրագրի՝ Չիվնինգի 40-ամյակի կապակցությամբ:

«Այս միջոցառումը հիանալի հնարավորություն է մեր շրջանավարտների համար ոչ միայն հավաքվելու և կիսվելու իրենց պատմություններով, այլև քննարկելու այն ոգեշնչող անցած ճանապարհները , որ  նրանք անցել են Միացյալ Թագավորությունում ուսումն ավարտելուց հետո: Հուսով եմ, որ այսօր պատմությունները կոգեշնչեն և ավելի շատ տաղանդներ կներգրավեն Հայաստանից»,- միջոցառման բացման խոսքում նշել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը։

Միջոցառմանը ներկա են գտնվել ութ հրաշալի բանախոսներ՝ աշխարհահռչակ բրիտանական կրթական հաստատությունների շրջանավարտներ, այդ թվում՝ «Չիվնինգ» կրթաթոշակի և Ջոն Սմիթի անվան կրթական ծրագրի շահառուները: Նրանցից յուրաքանչյուրն ուսումնասիրում է առաջնորդության տարբեր ասպեկտներ՝ տեխնոլոգիաներից և բիզնեսից մինչև կլիմայի փոփոխություն, կանանց դերակատարության բարձրացում, մարդու իրավունքներ, արվեստ և մեդիա:

Chevening-ը Միացյալ Թագավորության կառավարության միջազգային կրթաթոշակային ծրագիր է: Ծրագիրը ֆինանսավորվում է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլաանդիայի թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության (FCDO) և գործընկեր կազմակերպությունների կողմից: Կրթաթոշակներն աջակցում են Միացյալ Թագավորության համալսարաններում մագիստրոսական կրթություն ստացողուսանողներին, որոնք ապագա առաջնորդներ դառնալու իրական ներուժ ունեն: Առ այսօր Հայաստանում կա Չիվնինգիշուրջ 200 շրջանավարտ, որոնց թվում են պետական բարձրաստիճան պաշտոնյաներ և հանրային ծառայողներ, պատգամավորներ, քաղաքացիական հասարակության ազդեցիկ ներկայացուցիչներ և կարծիքի առաջնորդներ, մեդիամասնագետներ, միջազգային կառույցների և բիզնեսի ներկայացուցիչներ:

«Գալաքսի» ընկերությունների խումբը հիմնադրվել է 1999 թվականին Հայաստանում։ Ժամանակի ընթացքումընդլայնվելով դեպի տարածաշրջանային և միջազգային շուկա՝ ընկերությունն ընդգրկել է բիզնեսի և զարգացմանբազմաթիվ ոլորտներ: Սկսելով ապրանքների ներմուծումից՝ ընդլայնվել է մինչև ապրանքների մանրածախ առևտրի, անշարժ գույքի, հյուրընկալության, հեռահաղորդակցության, ՏՏ և այլ ոլորտներ: Այսօրվա դրությամբ Galaxy Group-ն ունիավելի քան 2200 աշխատակից և ներկայացված է 3 երկրներում՝ գործունեության ավելի քան 10 ոլորտներով և միջազգայինգործընկերների լայն շրջանակով։

PechaKucha Nights-ը՝ համաշխարհային ճանաչում ունեցող պատմությունների ներկայացման հարթակ է, որը ոգեշնչել է իր լսարանին աշխարհի ավելի քան 1300 քաղաքներում: Մեկնարկից ի վեր՝ Երևանում 2010 թվականին, այս միջոցառումը հաջողությամբ համախմբել է ստեղծագործողներին, ձեռներեցներին և նորարաներին՝ կիսվելու գաղափարներով և պատկերացումներով՝ եզակի՝ յուրաքանչյուրը 20 վայրկյան 20 սլայդ՝ հակիրճ և ազդեցիկ ձևաչափով:

Share