Բաժին. Բիզնես

ՀՀ օպերատորների բջջային կապից ստացված եկամուտները 2023թ. III եռամսյակում կազմել են 24.57 մլրդ դրամ

2023թ. III եռամսյակում ՀՀ բջջային օպերատորների շարժական բջջային կապից ստացված գործառնական եկամուտները կազմել են 24.57 մլրդ դրամ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 1,197 մլն դրամով կամ 5.12%-ով։

Մասնավորապես, Viva-MTS-ի եկամուտներն աճել են 858.37 մլն դրամով կամ 6.45%-ով և կազմել 14.175 մլրդ դրամ։ Team Telecom-ի (նախկինում՝ Beeline) եկամուտները նվազել են 181.18 մլն դրամով կամ 3.49%-ով և կազմել 5.01 մլրդ դրամ, իսկ Ucom-ի եկամուտներն աճել են 519.76 մլն դրամով կամ 10.69%-ով և կազմել 4.86 մլրդ դրամ։

Նշված ժամանակահատվածում Viva-MTS-ի գործառնական ծախսերը կազմել են 6.698 մլրդ դրամ։ Գործառնական շահույթը, մինչև հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիայի հաշվարկումը՝ 7.48 մլրդ դրամ, իսկ հիմնական միջոցների մաշվածություն և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիան՝ 3.01 մլրդ դրամ։

Team Telecom-ի գործառնական ծախսերը կազմել են 3.06 մլրդ դրամ։ Գործառնական շահույթը, մինչև հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիայի հաշվարկումը՝ 1.95 մլրդ դրամ, իսկ հիմնական միջոցների մաշվածություն և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիան՝ 0.48 մլրդ դրամ։

Ucom-ի գործառնական ծախսերը կազմել են 3.17 մլրդ դրամ։ Գործառնական շահույթը, մինչև հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիայի հաշվարկումը՝ 2.21 մլրդ դրամ, իսկ հիմնական միջոցների մաշվածություն և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիան՝ 1.77 մլրդ դրամ։

Share