Բաժին. Բիզնես

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՇՈՐ ԳՈՐԾԱՏՈՒ ԲԱՆԿԵՐԸ

Հայաստանի առևտրային բանկերից  13-ը հայտնվել են մեր երկրի խոշոր գործատուների առաջին 100-յակում: Այս մասին վկայում են 100 և ավելի աշխատող ունեցող առևտրային ընկերությունների վերաբերյալ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված տվյալները:

Այսպես, հայտարարագրված աշխատողների միջին ցուցակային թվով Հայաստանի խոշորագույն բանկերն են «ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ը և «Արդշինինվեստբանկ»-ը, որոնք ունեն 1000-ից ավել աշխատող: Հայաստանի խոշոր գործատուների ընդհանուր ցուցակում «ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ը զբաղեցնում է 21-րդ հորիզոնականը (1113 աշխատող), «Արդշինինվեստբանկ»-ը՝ 24-րդ (1067 աշխատող):

Հայաստանի 100 խոշոր գործատուների ցուցակի 29-րդ տեղում հայտնվել է «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ը (976 աշխատող), 33-րդ տեղում «Հայէկոնոմբանկ»-ն է (914 աշխատող), 37-րդը՝ «Յունիբանկ»-ը (822 աշխատող):

«Կոնվերս բանկ»-ը Հայաստանի խոշոր գործատուների ցուցակում 51-րդն է (602 աշխատող), «Հայբիզնեսբանկ»-ը՝ 59-րդն է (561 աշխատող), «Ինեկոբանկ»-ը՝ 70-րդը (493 աշխատող):

ՀՀ խոշոր գործատու բանկերի առաջին տասնյակը եզրափակում են «Արարատբանկ»-ը, որը ընդհանուր ցուցակում 71-րդն է (491 աշխատող), և «Առէքսիմբանկ»-ը (ընդհանոր ցուցակում 81-րդ է, աշխատողների թիվը՝ 443 մարդ):

Խոշոր գործատուների 100-յակի վերջին քսանյակում  են «Ամերիաբանկ»-ը (430 աշխատող), «Էյչ Էս Բի Սի Բանկ Հայաստան»-ը (405 աշխատող) և «Անելիք Բանկ»-ը (404 աշխատող):

Share