Բաժին. Բիզնես

Telcell-ը պաշտոնապես բացել է «Հրապարակ» մասնաճյուղը նոր՝ թարմացված տեսքով

Telcell ընկերությունը պաշտոնապես բացել է Տիգրան Մեծ 10 հասցեում գտնվող «Երևան Սիթի» սուպերմարկետի ներսում տեղակայված մասնաճյուղը։ Գործող 11 մասնաճյուղերից առաջինը թարմացվել է հենց այս մեկը։

Ի դեպ, Telcell- մասնաճյուղերում օրական 400-500 հաճախորդ է սպասարկվում։

Այս մեկում շուրջօրյա, մյուս մասնաճյուղերում երկարացված աշխատաժամային գրաֆիկով՝ մինչև 21։30-ը պատրաստ են աջակցել հաճախորդներին Telcell էկոհամակարգի պրոդուկտների ու ծառայությունների հետ կապված հարցերով և իրականացնել մի շարք ֆինանսական գործարքներ, մասնավորապես՝ բանկային և քարտային հաշիվների համալրում, արագ դրամական փոխանցումների ստացում և ուղարկում, վարկերի կանխիկացում, կոմունալ վճարումներ։

Share