Բաժին. Բիզնես

«Մանթաշյանց» բիզնես ակումբը 5 տարեկան է

Ավելի քան 300 հայ գործարար աշխարհի 10 քաղաքներից։ Ահա այսպիսի մասշտաբով է «Մանթաշյանց» բիզնես ակումբը նշում իր հիմնադրման հինգերորդ տարելիցը։ Մեկ ամբողջ օր Ծաղկաձորը վերածվել էր հայկական բիզնեսի համաշխարհային կենտրոնի, որտեղ ակումբի անդամ գործարարներն ու հրավիրված հյուրերը համահայկական գլոբալ բիզնես-ցանցի մաս դառնալու նորանոր հնարավորություններ ստացան։

Խոսելով «Մանթաշյանցի» անցած ուղու մասին՝ Ակումբի համահիմնադիր-նախագահ Վահրամ Միրաքյանը նշում է, որ վերջին հինգ տարիների ընթացքում ակումբը վերածվել է ունիկալ կառույցի և սա դեռ միայն սկիզբն է։

«Մանթաշյանցի բիզնես հավաքին ներկա են եղել գործարարներ աշխարհի 10 քաղաքներից՝ Համբուրգից սկսած մինչև Ռոստով: Հայաստանում նման թվով գործարարներ այլ դեպքերում չեն հավաքվում», – նշում է Վահրամ Միրաքյանը՝ հավելելով, որ «Մանթաշյանցի» համար դա առօրյա պրոցես է, 3 ամիսը մեկ հավաքվում են:

Բիզնես ակումբի 5-ամյակին նվիրված միջոցառման ֆորմալ հատվածում ակումբականներին ներկայացվեցին այս տարիների ընթացքում ունեցած ձեռքբերումները և ապագայի ամբիցիոզ նպատակների ճանապարհային քարտեզը։

2019թ․-ի հունվարի 26-ին Վահրամ Միրաքյանը և 12 խոշոր գործարարներ հիմնադրեցին «Մանթաշյանց» բիզնես ակումբը։ 5 տարիների ընթացքում, հիմքում ունենալով ամբիցիոզ նպատակներ, Միությանը հաջողվեց նվաճել ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի 14 քաղաքների գործարար ներուժը։ Այսօր «Մանթաշյանց»-ը վերածվել է հզոր նեթվորք կենտրոնի, որն ապահովում է կապը ոչ միայն գործարար աշխարհի, այլև պետական սեկտորի և միջազգային խոշոր կառույցների միջև։

Առաջնորդվելով «Մենք-ն ուժեղ է Ես-ից» կարգախոսով՝ համահայկական ամենամեծ բիզնես ցանցը շտապում է նվաճել նոր շուկաներ։

Ծաղկաձորում անցկացված «Մանթաշյանց» բիզնես ակումբի 5-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում հայ գործարարները հնարավորություն են ունեցել շփվելու Կառավարության անդամների հետ, բարձրաձայնել իրենց հուզող հարցերը, լուծումներ փնտրել համընդհանուր նշանակություն ունեցող խնդիրների համար։

Մանթաշյանականների Ծաղկաձորյան հավաքի պաշտոնական և գործնական հատվածներին հետևել են ժամանցային և կրթական ծրագրերը, որոնք նույնպես ուղղված էին արդեն իսկ գլոբալ նշականություն ձեռք բերած «Մանթաշյանց» բիզնես ակումբի հետագա զարգացամանն ու աշխարհի բոլոր անկյուններում հայկական բիզնեսին աջակցելուն։

Share