Բաժին. Բիզնես

ԱրարատԲանկը՝ «Կայուն զարգացում և ESG. միջազգային օրակարգ, տեղական կարիքներ» համաժողովի գործընկեր

Կայուն զարգացում և «կանաչ» տնտեսություն. համաշխարհային օրակարգի թոփ թեմաներից է, որից անմասն մնալ, իհարկե, հնարավոր չէ։ Կայուն ու կանաչ ապագայի տեսլականով՝ միջազգային օրակարգն ու տեղական կարիքները քննարկելու են հավաքվել տեղական ու միջազգային փորձագետներ։ «Կայուն զարգացում և ESG. միջազգային օրակարգ, տեղական կարիքներ» համաժողովի գլխավոր բանախոսն է կայուն զարգացման իրական փորձագետ Ջոն Դին՝ բիզնես կայունության ոլորտում 37 տարվա փորձով։

Այն, որ բիզնեսը ֆինանսատնտեսականից բացի պետք է ունենա նաև սոցիալական պատասխանատվության բաղադրիչ, Հայաստանում լավ գիտեն։ ԱրարատԲանկը Հայաստանի առաջատար բանկերից մեկն է։ ՄԱԿ-ի «Գլոբալ պայմանագիր» միջազգային նախաձեռնությանն է միացել 2022-ին՝ ՄԱԿ-ի կայուն զարգացման սկզբունքներն իր գործունեության մեջ ներառելու պատրաստակամությամբ։ Ընդ որում՝ Արարատբանկը այս նախաձեռնությանը միացած միակ բանկն է Հայստանում։ Այստեղ շատ են կարևորում կանաչ գործունեությունը՝ որպես կայուն զարգացման շարժիչ։

Կանաչ փոխակերպումը Հայաստանում օրակարգային հարց է։ Այս համատեքստում հաջողության պատմություններ տեղական բիզնես-շրջանակում հաստատ կունենանք, բայց մինչ այդ անցումը կանաչին պետք է լինի պրոֆեսիոնալ մոտեցմամբ՝ հատուկ մշակված ռազմավարությամբ ու հետևողականությամբ։

«Կայուն զարգացում և ESG. միջազգային օրակարգ, տեղական կարիքներ» համաժողովն առաջին անգամ է անցկացվում՝ ամենամյա հանդիպումների պայմանավորվածությամբ։ Կայուն զարգացման ու կանաչ փոխակերպման համատեքստում ինչ առաջընթաց կարձանագրենք, դա արդեն կքննարկվի մյուս տարի։

Share