Բաժին. Բիզնես

Ինչպես մասնակցել INTERNSHIP@EasyPay փորձնակության ծրագրին

Եթե դու պլանավորում ես սկսել քո կարիերան և մտնել աշխատաշուկա, նպատակ ունես ստանալ մասնագիտական գիտելիքներ և դրանք կիրառել գործնականում, ցանկանում ես ծանոթանալ լավագույն ֆինտեխ կազմակերպություններից մեկի մշակույթին և արժեհամակարգին, ձգտում ես դեպի պրոֆեսիոնալ զարգացում և նեթվորքինգ, ապա EasyPay-ի վարձատրվող փորձնակության ծրագիրը քեզ համար է։

Ոլորտները

EasyPay-ի փորձնակության ծրագրի դիմորդները հնարավորություն կունենան փորձ ձեռք բերել հետևյալ ոլորտներում.

  • Մարդկային ռեսուրսների կառավարում
  • Ֆինանսական վերլուծություն
  • Տեխնիկական սպասարկում
  • Իրավաբանություն
  • Անվտանգություն
  • Պրոդուկտների զարգացում և նախագծերի կառավարում
  • Գործառնական հաշվապահություն
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ
  • B2B վաճառք

Ովքե՞ր կարող են դիմել

  • Բուհերի ավարտական կուրսի ուսանողները
  • Վերջին 2 տարվա ընթացքում բուհ ավարտած շրջանավարտները

Ընթացքը

Մասնակցության հայտ ներկայացրած ուսանողներին կհրավիրենք հարցազրույցի՝ գնահատելու հաղորդակցման հմտությունները, թիմում աշխատելու ու խնդիրներին լուծում տալու ունակությունները։ Վերջին փուլում տեղի կունենան անհատական հարցազրույցներ։

Տևողությունը

Ընտրված փորձնակների համար պրակտիկան կտևի մինչ 2 ամիս` օրական 4 ժամ։ Պրակտիկան նախատեսվում է սկսել ապրիլի 17-ից։

Ինչպե՞ս դիմել

Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչ ս.թ. ապրիլի 8-ը ներառյալ առցանց մասնակցության հայտ ներկայացնել։ Գրանցվիր ծրագրին այստեղ։ Սիրով կսպասենք քեզ։

Share