Բաժին. Բիզնես

Forbes. Աշխարհի միլիարդատերերը, 2024թ.

Ամերիկյան Forbes պարբերականը հերթական անգամ հրապարակել է աշխարհի ամենհարուստների ցուցակը: Ցուցակի հիմքում ընկած են ամենահարուստների կարողությունների 2024թ.-ի մարտի 8-ի ցուցանիշները։ Այս տարի արձանագրվել են մի շարք աննախադեպ ցուցանիշներ։

Ինչ կայանում է ընդհանուր ցուցանիշներին, ապա ցուցակում ընդգրկված միլիարդատերերի թիվն աճել է 141-ով և կազմել 2,781։ Սա ռեկորդային 2021թ.-ը գերազանցում է 21 միլիարդատերով։ Ցուցակում ընդգրկվածների ընդհանուր կարողության ցուցանիշն աճել է 2 տրլն դոլարով և կազմել 14.2 տրլն դոլար։ Այս ցուցանիշը 1.1 տրլն դոլարով ավել է նախկին ռեկորդային 2021թ.-ից։ Անցյալ տարվա համեմատ ցուցակի ամենահարուստների 2/3-ը ավելի է հարստացել։ Առաջատար 20 միլիարդատերի ընդհանուր կարողությունն աճել է 700 մլրդ դոլարով։

ԱՄՆ ցուցակում ներկայացված է 813 միլիարդատերով, որոնց ընդհանուր կարողությունը 5.7 տրլն դոլար է։ Չինաստանը ներկայացված է 473 միլիարդատերով, որոնց ընդհանուր կարողությունը 1.7 տրլն դոլար է։ Ցուցակում ընդգրկված է 9 հայ, որոնց ընդհանուր կարողությունն աճել է 1.5 մլրդ դոլարով և կազմել 24 մլրդ դոլար։ Հայաստանի միակ ներկայացուցիչը մնում է Ռուբեն Վարդանյանը, ով Բաքվի ռեժիմի կողմից Արցախի Հանրապետության այլ ղեկավարների հետ պահվում է որպես պատանդ։ Վարդանյանի կարողությունը կազմել է 1.1 մլրդ դոլար։

Ցուցակի առաջատար տասնյակը.

Այսպիսով, Ֆորբսի միլիարդատերերի 2024թ.-ի ցուցակը գլխավորում է լյուքս դասի ոլորտի արքա Բեռնար Առնոն, որի կարողությունն աճել է 22 մլրդ դոլարով և կազմել 222 մլրդ դոլար։

Tesla էլեկտրամոբիլների  և Twitter (X) սոցիալական ցանցի սեփականատեր Իլոն Մասկը երկրորդ տեղում է. նրա կարողությունն աճել է 15 մլրդ դոլարով և կազմել 195 մլրդ դոլար։

Եռյակը եզրափակում է Amazon-ի սեփականատեր Ջեֆ Բեզոսը, որի կարողությունն աճել է 80 մլրդ դոլարով և կազմել 194 մլրդ դոլար։

Չորրորդ հորիզոնականում Մարկ Ցուկերբերգն է։ Facebook-ի հիմնադիրի կարողությունն աճել է ռեկորդային 112.6 մլրդ դոլարով և կազմել 177 մլրդ դոլար։

Oracle-ի հիմնադիր Լարի Էլիսոնը հինգերորդն է, նրա կարողությունն աճել է 34 միլիարդ դոլարով և կազմել 141 մլրդ դոլար։

Հայտնի ներդրող Ուորեն Բաֆեթը հինգերորդն է, նրա կարողությունն աճել է 27 մլրդ դոլարով և կազմել 133 մլրդ դոլար։

Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը վեցերորդն է, նրա կարողությունն աճել է 24 մլրդ դոլարով և կազմել 128 մլրդ դոլար։

Ութերորդ հորիզոնականում Սթիվ Բալմերն է, նրա կարողությունն աճել է 40.3 մլրդ դոլարով և կազմել 121 մլրդ դոլար։

Մուկեշ Ամբանին իններորդն է, հնդիկ միլիարդատիրոջ կարողությունն աճել է 32.6 մլրդ դոլարով և կազմել 116 մլրդ դոլար։

Տասնյակը եզրափակում է Google-ի համահիմնադիր Լարի Փեյջը, որի կարողությունն աճել է 33.3 մլրդ դոլարով և կազմել 114 մլրդ դոլար։

Առաջատար 10 միլիարդատերի ընդհանուր կարողությունն աճել է 420.6 մլրդ դոլարով։

Share