2023թ. IV եռամսյակում ՀՀ բջջային օպերատորների շարժական բջջային կապից ստացված գործառնական եկամուտները կազմել են 24.72 մլրդ դրամ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 974.66 մլն դրամով կամ 4.11%-ով։
Մասնավորապես, Viva-MTS-ի եկամուտներն աճել են 957.22 մլն դրամով կամ 7.21%-ով և կազմել 14.23 մլրդ դրամ։ Team Telecom-ի (նախկինում՝ Beeline) եկամուտներն աճել են 51.51 մլն դրամով կամ 1.00%-ով և կազմել 5.181 մլրդ դրամ, իսկ Ucom-ի եկամուտները նվազել են 34.1 մլն դրամով կամ 0.64%-ով և կազմել 5.302 մլրդ դրամ։
Նշված ժամանակահատվածում Viva-MTS-ի գործառնական ծախսերը կազմել են 7.591 մլրդ դրամ։ Գործառնական շահույթը, մինչև հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիայի հաշվարկումը (OIBDA)՝ 4.456 մլրդ դրամ, իսկ կապիտալ ծախսերը՝ 5.842 մլրդ դրամ։
Team Telecom-ի գործառնական ծախսերը կազմել են 3.506 մլրդ դրամ։ Գործառնական շահույթը, մինչև հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիայի հաշվարկումը՝ 1.419 մլրդ դրամ, իսկ կապիտալ ծախսերը՝ 2.115 մլրդ դրամ։
Ucom-ի գործառնական ծախսերը կազմել են 3.464 մլրդ դրամ։ Գործառնական շահույթը, մինչև հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիայի հաշվարկումը՝ 1.411 մլրդ դրամ, իսկ կապիտալ ծախսերը՝ 1.092 մլրդ դրամ։