Բաժին. Բիզնես

Team Telecom Armenia-ն՝ «Ինչ գիտի համացանցն իմ մասին» մրցույթի տեխնոլոգիական գործընկեր

Ինչ գիտի համացանցը մեր մասին. Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը «Անվտանգ համացանց» նախաձեռնության շրջանակում այսպիսի հարց էր հղել դպրոցականներին։

Մրցույթին մասնակցել է առավել քան 100 դպրոց հանրապետության ամբողջ տարածքից։ Ներկայացվել է առավել քան 300 աշխատանք՝ էսսեների, տեսանյութերի, գեղանկարների, լուսանկարների տեսքով, իսկ նախանշված 3 մրցանակի փոխարեն եղել է 10։ Մրցույթի տեխնոլոգիական գործընկերը Team Telecom Armenia-ն է, որը հետաքրքիր ու խելացի լուծումներով տարբերակներ առաջարկած եռյակի համար նախատեսել էր «խելացի մրցանակներ»։

Team-ում կարևորում են անվտանգությունն ու խելացի աշխատանքը ժամանակակից տեխնոլոգիաների հետ, հետևաբար այս նախաձեռնությունը շրջանցել չէին կարող։

Անձնական տվյալների պաշտպանության համատեքստում կարևոր աշխատանք կա անելու համացանցի պատանի և երիտասարդ օգտատերերի, ինչպես նաև ծնողների և ուսուցիչների հետ։ ԱՏՊ գործակալությունն ուղեցույց է մշակել երեխաների նկարները համացանցում առանց երեխային վնասելու հրապարակելու թեմայով։

Առաջին հայացքից անվտանգ ու անկարևոր թվացող թվային հետքը, որը թողնում ենք, ցանկացած պահի կարող է վտանգել մեզ ու մեր սիրելիներին։ Այնպես որ, ցանկացած իրավիճակում կարևոր է անպայման նկատի ունենալ՝ այն, ինչ հրապարակվում է համացանցում, մնում է համացանցում հավերժ։

Share