Բաժին. Բիզնես

Թիմ Տելեկոմ. Վնասված կապուղիները վերականգնվում են

Ինտերնետ կապի հետ կապված խնդիրների վերաբերյալ Թիմ Տելեկոմ Արմենիա հեռահաղորդակցական օպերատորը հանդես է եկել հայտարարությամբ.

Տեղեկացնում ենք, որ ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքում մի քանի տեղում վնասվել են մեր ընկերության միջազգային կապուղիները, ինչի հետևանքով առկա է ֆիքսված ու բջջային ինտերնետի ծառայությունների հասանելիության սահմանափակում: Մեր տեխնիկական թիմն իրականացնում է անհրաժեշտ միջոցառումները խնդիրը հնարավորինս արագ լուծելու համար:

Ընկերությունը հայցում է հաճախորդների ներողամտությունը պատճառած անհարմարության համար:

Share