Բաժին. Բիզնես

ԿԸՆՏՐՎԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԻՆ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ

Մեկնարկել է  «Լավագույն կին գործարար» ՀՀ վարչապետի մրցանակաբաշխությունը:   Ինչպես տեղեկացնում են «Հայաստանի Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն»  հիմնադրամից՝ ՀՀ տնտեսական զարգացման բնագավառում կանանց ձեռնարկատիրական նախաձեռնողության խրախուսման, տնտեսության տարբեր ճյուղերում կին գործարարների նվաճումներն ըստ արժանվույն գնահատելու, հանրահռչակման և սատարման նպատակով ՀՀ վարչապետը հայտարարել  է մրցանակաբաշխություն հետևյալ 6 անվանակարգերում. 

– «Լավագույն կին գործատու» 

– «Լավագույն կին նորարար, նախաձեռնող» 

– «Լավագույն կին բարեգործ» 

– «Կին արտադրողի լավագույն ապրանքանիշ»

– «Լավագույն երիտասարդ կին գործարար»

– «Լավագույն սկսնակ կին գործարար»

Մրցանակաբաշխության սկզբունքներն են՝

– յուրաքանչյուր հայտատու կարող է մասնակցել միայն երկու անվանակարգի՝ իր ընտրությամբ,

– յուրաքանչյուր անվանակարգի համար նախատեսվում է երկու մրցանակ՝ Երևան քաղաքի և ՀՀ մարզի լավագույն կին գործարարների համար,

– հայտատուների ընտրությունը կատարում է մրցութային հանձնաժողովը, որը ստեղծվում է ՀՀ վարչապետի որոշմամբ:

Մրցանակաբաշխության մասին առավել մանրամասն ներկայացված է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կայքէջում:

Share