Բաժին. Բիզնես

FORBES 2013. ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ՀԱՅԵՐԸ

Ամերիկյան Forbes պարբերականը հերթական անգամ հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը: 2013թ.-ի ցուցակում տեղ է գրավել 6 հայ գործարար:

3.8 միլիարդ դոլար կարողությամբ ցուցակի 351-րդ հորիզոնականն է զբաղեցրել Սամվել Կարապետյանը: 3.3 միլիարդ դոլար կարողություն ունեցող Քըրք Քրքորյանը զբաղեցրել է ցուցակի 412-րդ հորիզոնականը: 2.4 միլիարդ դոլար կարողություն ունի Դանիլ Խաչատուրովը: Նա զբաղեցնում է ցուցակի 613-րդ հորիզոնականը: Էդուարդո Էռնեկյանը` 1.8 միլիարդ դոլար, զբաղեցնում է ցուցակի 831-րդ հորիզոնականը: Նիկոլայ և Սերգեյ Սարկիսով եղբայրները 1.35-ական միլիարդ կարողություններով զբաղեցնում են ցուցակի 1088-րդ հորիզոնականը:

Share