Ի՞նչ է Ձեզ համար բարեգործությունը․․․․
Մինչ Դուք կմտածեք, ասենք, որ Իդրամում և IDBank-ում վստահ են, որ ամենափոքր քայլը, որոշումը, աջակցությունը կարող են մեծ ու դրական փոփոխությունների բերել։ Մենք գրեթե ամեն օր բարին ենք գործում ու անգամ չենք նկատում ․․․․ օրինակ, երբ գնում ենք փողոցում առևտուր անող տատիկի բոլոր ծաղիկներն ու բաժանում անցորդներին, օրինակ, երբ խանութում վճարում ենք պապիկի գնումների համար այնպես, որ իրեն վատ չզգա, օրինակ, երբ կարիքավոր մի երեխայի ուսման վարձն ենք վճարում կամ թեկուզ 500 դրամով մասնակցում երեխայի առողջացմանն ուղղված դրամահավաքի։ Փոքր, բարի քայլերով հնարավոր է կյանքեր փոխել․ «Մի դրամի ուժն» արդեն ապացուցել է դա․ 4 տարվա ընթացքում «մի դրամներով» 185․000․000 դրամից ավել աջակցություն է հատկացվել ընկերությունների կողմից 30-ից ավել հիմնադրամների, և դա միայն օգտատերերի վճարումների շնորհիվ։
«Մեր բարի կամքի դեսպաններ ամենուր են, և մենք ասում ենք շնորհակալություն բարին գործելու համար․․․»
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ