Բաժին. Բիզնես

ԱրարատԲանկ և SIA. շարունակական գործընկերություն հանուն սոցիալական ձեռներեցության

Սույն թվականի հոկտեմբերի 4-ին Իմփաքթ Հաբ Երևանում տեղի կունենա Social Impact Award (SIA) մրցանակաբաշխությունը։ ԱրարատԲանկը երկրորդ տարին ստանձնում է մրցանակային ֆոնդի տրամադրումը՝ ընդգծելով իր հանձնառությունը այն բիզնեսների նկատմամբ, որոնք շահույթից զատ կարևորում են նաև բիզնեսի սոցիալական բաղադրիչը:

Հիշեցնենք, որ անցյալ տարի ԱրարատԲանկը տրամադրել էր 6000 եվրո մրցանակային ֆոնդ, որը բաշխվել էր չորս հաղթող թիմերի միջև՝ Adapteon, Contests Lab, Gyugh.org,  Refill:

Այս տարի ևս բանկը շարունակում է իր աջակցությունը՝ ապահովելով մրցանակային ֆոնդը:

Մրցանակաբաշխության արդյունքները և հաղթող թիմերը կհայտարարվեն Իմփաքթ Հաբ Երևանում հոկտեմբերի 4-ին կայանալիք միջոցառման ընթացքում:

SIA-ն համաշխարհային ճանաչում ունեցող հարթակ է, որը 2009 թ․-ից ի վեր աջակցում և խրախուսում է երիտասարդ սոցիալական ձեռներեցներին ավելի քան 25 երկրներում: Հարթակը սոցիալական ձեռներեցներին տրամադրում է անհրաժեշտ գործիքներ, ռեսուրսներ և կապեր:

Share