Բաժին. Բիզնես

«ՓԱՐԻԶՅԱՆ ՍՈՒՐՃ»-Ի ՆԱԽԿԻՆ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

«Փարիզյան սուրճ»-ի նախկին սեփականատեր, ֆրանսիահայ գործարար Վալերի-Աշխեն Գործունյանի փաստաբանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) ներկայացնելու դատական հայց է նախապատրաստում՝ ընդդեմ ՀՀ կառավարության: Այս մասին գրում է «Ժամանակ»-ը՝ նշելով, որ հայցի հիմքը դատական վճիռն է, որով ՀՀ-ում Վալերի-Աշխեն Գործունյանի ունեցվածքի մեծ մասը հանձնվեց նրա նախկին ամուսնուն՝ Վազգեն Ասատրյանին:

«ՀՀ արդարադատության սխալ որոշման պատճառով, իմ բողոքը չընդունելու պատճառով իրեն հնարավորություն տվեցին, որ իմ ունեցվածքն իրեն պահի: 2003-ին իմ ներդրումներով, մեծ ջանքերով ստեղծված բիզնեսը նվիրեցին իրեն», – ասել է Վալերի-Աշխեն Գործունյանը՝ հավելելով, որ իրենք մինչև վերջ պայքարելու են արդարության համար:

Վալերի-Աշխեն Գործունյանը տեղեկացրել է, որ Վազգեն Ասատրյանի հետ իր ամուսնական պայմանագիրը կնքվել է Ֆրանսիայում, ՀՀ դեսպանությունում, սակայն գույքի հետ կապված դատի ժամանակ դատավորներն անտեսել են պայմանագիրը:

Share