Բաժին. Բիզնես

Թիմ Տելեկոմի աջակցությամբ Երևանում մեկնարկել է WCIT 2024 համաշխարհային տեխնոլոգիական կոնգրեսը

Հայաստանն այս օրերին դարձել է համաշխարհային տեխնոմտքի իսկական կենտրոն։ Նախ, երեկ մեկնարկեց Դիջիթեքը, որտեղ իրենց նորամուծություններն են ներկայացնում առաջատար տեխնոլոգիական ընկերություններն ու ստարտափները։

Իսկ այսօրվանից տեղական ու միջազգային տեխնոլոգիական մտքի ուժը ներկայացվում է Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովում։ Հայաստանն արդեն 2-րդ անգամ է ընդունում WCIT-ն։ Այս օրերին Հայաստանում են հեղինակավոր ընկերություններ ներկայացնող ավելի քան 2000 միջազգային պատվիրակ ու խոսնակ աշխարհի տարբեր երկրներից։

Թիմ Տելեկոմը (Team Telecom Armenia) այս երկու նշանակալի միջոցառումների գլխավոր տեխնոլոգիական գործընկերն է։

Հիշեցնենք՝ հայրենական տեխնոլոգիական նորարարությունների Դիջիթեք էքսպոն գործում է Մերիդիան էքսպո կենտրոնում մինչև հոկտեմբերի 6-ը ներառյալ, իսկ համաշխարհային տեխնոլոգիական գլխավոր միտումը՝ արհեստական բանականությունն ու դրա կիրառությունը մինչև հոկտեմբերի 7-ը ներառյալ կքննարկվի մարզահամերգային համալիրում ընթացող WCIT-ի պանելային քննարկումներում ու ելույթներում։ Իսկ եթե չհասցնեք այցելել, ամենահետաքրքիր զրույցներով համաշխարհային տեխնոլոգիական մտքի ուժի հետ կապը կապահովի Team Telecom Armenia-ն իր ֆեյսբուքյան և յութուբյան էջերում հեռարձակվող Team Talks փոդքասթի շրջանակում։

Share