Բաժին. Բիզնես

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՆՑԵԼ Է 3.4 ՄԻԼԻՈՆԻՑ

Բջջային օպերատորների հրապարակած տվյալների համաձայն՝ 2012թ.-ի վերջի դրությամբ Հայաստանում բջջային կապի բաժանորդների ընդհանուր թիվը կազմում է 3 407 415:  Vivacell-MTS-ն ունի 2 010 425 բաժանորդ (3 ամիս): Դրանցից 1 678 713-ը կանխավճարային բաժանորդներ են, իսկ 331 712-ը` հետվճարային:

Միևնույն ժամանակ, Beeline-ն ունի 800 412 բաժանորդ (3 ամիս), որոնցից 636 878-ը` կանխավճարային, իսկ 331 712-ը` հետվճարային: Orange-ն ունի 596 578 բաժանորդ (3 ամիս): Նրանցից 396 865-ը կանխավճարային են, իսկ 163 534-ը` հետվճարային:

2012թ.-ի 4-րդ եռամսյակի ընթացքում Vivacell-MTS-ի ցանցում նոր ակտիվացումների քանակը կազմել է 209 914, որոնցից 154 104-ը` կանխավճարային, 55 810-ը` հետվճարային: Beeline-ի նոր ակտիվացումների քանակը 179 144 է, որոնցից 158 936-ը` կանխավճարային, իսկ 20 208-ը` հետվճարային: Orange-ի նոր ակտիվացումների քանակը կազմել է 74 693, որոնցից կանխավճարային` 20 334, և հետվճարային` 19 378:

Հաճախորդների արտահոսքի (Churn) ցուցանիշները հետևյալն են. Vivacell-MTS` 158 570, որոնցից կանխավճարային` 126 142, հետվճարային` 32 437: Beeline` 185 378, որոնցից կանխավճարային` 169 148, հետվճարային` 16 230: Orange` 158 579, կանխավճարային` -19%, հետվճարային` -18%:

Ցուցանիշների համեմատությունը ցույց է տալիս, որ 2012թ.-ի 4-րդ եռամսյակի ընթացքում Vivacell-MTS-ի բաժանորդների թիվն աճել է 51 335-ով, Beeline-ի մոտ արձանագրվել է կրճատում՝ 2366-ով, և Orange-ի բաժանորդների քանակն աճել է 2628-ով:

Share